Երկու ռազմական ինքնաթիռ բախվել են իրար
ԱՄՆ զինված ուժերի երկու ինքնաթիռ իրար են բախվել Հավայան արշիպելագի կղզիներից մեկի ափամերձ հատվածի մոտակայքում, գրում է ABC News-ը: Պահակախումբը փնտրում է ողջ մնացածներին ինքնաթիռների կործանման վայրում: Ընդհանուր առմամբ, որոնվում է 12 մարդ, յուրաքանչյուր ինքնաթիռում եղել է 6 հոգի: Վթարի պատճառները պարզվում են։
