Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ամսական 100,000 դոլար է հատկացնում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման և ԼԳԲՏ համայնքի քարոզին ուղղված աշխատանքների իրականացման համար (տեսանյութ)

Ըստ Alternativ.am-ի հավաստի տեղեկությունների` Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը ուղղված քարոզչության աշխատանքներով զբաղված են նաև արտախոհրդարանական որոշակի ուժեր։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանի որդի Դավիթ Տեր-Պետրոսյանին, ո՛վ ոչ ավել և ո՛չ պակաս ամսական 100,000 ամերկյան դոլար է հատկացնում տխրահռչակ կոնվենցիայի վավերացման և ԼԳԲՏ համայնքի քարոզին ուղղված աշխատանքների իրականացման համար։ Սակայն այդ աշխատանքները չեն սահմանափակվում միայն Դավիթ Տեր-Պետրոսյանի անձով․ այդտեղ գործում են այնպիսի հանրային դեմքեր, ինչպիսիք են ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, ներկայիս կառավարության ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և այլք։

Մեզ հասած տեղեկություններով վերջիններս մոտ ապագայում պատրաստվում են բացել գրասենյակներ, որտեղ արդեն կնդգրկվեն և քարոզչական աշխատանքներ կտանեն տարբեր արևմտյան ուժերի կողմից ներդրված մանր ու միջին դեմքեր։ Հայտնի է նաև, որ նույն Արմեն Մարտիրոսյանը պատրաստվում է աշխատություն հրապարակել, որտեղ նշվելու են այն դրական կողմերը, որոնք ի հայտ կգան ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ պետական բարձր հովանավորության պայմաններում, իսկ այս ամենի լուսաբանումն ու փիառը իրականացնելու է Հովհաննես Մովսիսյանը լրատվականների միջոցով։

Մենք չկարողացանք պարզել՝ ինչքան աշխատավարձ են ստանում սույն մարդիկ, սակայն այն հանգամանքը, որ վերջիններս պարբերաբար հանդիպում են՝ փաստ է։ Վերջերս համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ սույն մարդիկ հանդիպել են և երկար քննարկումներ ունեցել։

Ստամբուլյան կոնվենցիայի աջակիցների դաշինքի այս կարկառուն ներկայացուցիչներից Վահե Գրիգորյանը կենաց և մահու պայքար է մղում՝ ՍԴ նախագահի պաշտոնին նշանակվելու համար, սույն կոնվենցիայի վիճահարույց կետերը ՍԴ-ով անցկացնելու համար։ Իսկ այդ պայքարը օժանդակվում է թե՛ պետական ապարատի կողմից, թե՛ արևմտյան կասկածելի ուժերի։

Ներկայումս մենք աշխատանքներ ենք տանում՝ պարզելու համար, թե այդ 100,000 դոլարից ինչքան աշխատավարձ է ստանում Վահե Գրիգորյանը։

Հարց է առաջանում՝ ո՞ւր կորան 90-ականներին թալանված ու մսխված միլիարդավոր դոլարները և մեկ այլ հարց է՝ ով է դրանք տնօրինում։

 

դիտվել է 6156 անգամ
Լրահոս
ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video) Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video) «ՔՊ–ն ինքն իր ոտքին կրակեց․․․»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան (video) Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան Ադրբեջանական զորքերը հրատապ պետք է վռնդվեն այդ տարածքից․ մենք հստակ պահանջներ ունենք․ Չուլջյան (video) Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու Փաշինյանը անձնական վրեժ է լուծում․ Կաթողիկոսի «հարցը» նա երբեք չի լուծի (video) «Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք «Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից Թշնամին գործում է Թելադրվում են դրսից Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am