Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված

Փաստը գրում է.«Հայաստանը շատ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում է գտնվում։ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են մեր երկրի տնտեսական շրջափակումը և մեծ միջոցներ են ներդնում, որպեսզի տարածաշրջանային նշանակություն ունեցող կարևորագույն ծրագրերը ամեն կերպ շրջանցեն Հայաստանին, որպեսզի մեր երկիրը չկարողանա տնտեսական առաջընթաց ունենալ։

Եվ այս հանգամանքը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես լծակ Արցախյան հիմնախնդրի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Իրավիճակը յուրահատուկ է նաև մեր մյուս հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների հարցում։

Հայաստանը շարունակում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել, սակայն երկու երկրների գործընկերության խորացմանը խանգարում է այն հանգամանքը, որ Իրանը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ճնշման տակ։

Իսկ Վրաստանի հետ չնայած շարունակում ենք բարիդրացիական հարաբերություններ պահպանել, սակայն գործնական հարթության վրա երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից որոշակի խոչընդոտներ կան՝ կապված վրաց-ռուսական խնդրահարույց հարաբերությունների և այն հանգամանքի հետ, որ Վրաստանը ակտիվորեն ներգրավվում է թուրք-ադրբեջանական նախագծերի իրականացմանը։

Հայաստանը շարունակում է դաշնակցային և ռազմավարական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, սակայն այս երկրի հետ չունի ցամաքային սահման։

Տնտեսական, քաղաքական և անվտանգային առումով Ռուսաստանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում, և պատահական չէ, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը խորանում է այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակում, ինչպես ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ը և այլն։

Այնուամենայնիվ, իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում որոշակի անորոշության և անվստահության տարրեր են նկատվում։

Հարավային Կովկասի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունի նաև Եվրամիությունը, որը շարունակում է մնալ տարածաշրջանում կարևորագույն խաղացող և տնտեսական դոնորներից մեկը։

Եվ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-ն մեծ տեղ է հատկացնում «Արևելյան գործընկերություն» համատեղ քաղաքական նախաձեռնությանը, որի նպատակն է խորացնել և ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության, իր անդամ պետությունների և վեց արևելյան հարևանների միջև՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի: Լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը կարողացել է մեծ առաջընթաց գրանցել նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում, որի լավագույն օրինակը 2017 թվականին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումն էր։

Դեռևս այս համաձայնագրի վավերացման գործընթացը ԵՄ-ի կողմից չի ավարտվել, այնինչ, եթե համապատասխան աշխատանք տարվեր, ապա այն կարող էր վաղուց ուժի մեջ մտած լինել։

Մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին հատուկ ուշադրություն է դարձնում նաև աշխարհում թիվ մեկ տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ը։

Չնայած Հայաստանը մի շարք ուղղություններով փորձում է շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, այնուամենայնիվ, այդ հարաբերությունների ներուժը լիովին չի օգտագործվում։

Ներկայիս իշխանության անդամներին այդպես էլ չի հաջողվում շփումներ հաստատել ԱՄՆ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Վերջին շրջանում տարածաշրջանում ակտիվացել է նաև Չինաստանը, որը հանդես է գալիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրականացման նախաձեռնությամբ, որն, ըստ էության, Եվրոպան Չինաստանի հետ կապող մետաքսի ճանապարհի վերակենդանացումն է։

Եվ Հայաստանի խնդիրը պետք է լինի հատուկ դերակատարություն ստանձնել այս նախագծում և հասնել նրան, որ Չինաստանը խոշոր ծրագրեր իրականացնի մեր երկրում։

Ուստի Հայաստանի ներկա իշխանություններից պահանջվում է մեծ ճկունություն արտաքին քաղաքականությունը տարբեր ուղղություններով առաջ մղելու, նոր նախաձեռնություններով հանդես գալու և գերտերությունների շահերի բախման կենտրոնում չհայտնվելու համար։

Սակայն այս ամբողջ մեկուկես տարվա ընթացքում Փաշինյանն այդպես էլ հանդես չի եկել որևէ արտաքին քաղաքական հայեցակարգով, որի իրականացման արդյունքում արտաքին գործընկերների հետ կնախաձեռնվեին ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր։

Փաշինյանը դժվար է կողմնորոշվում արտաքին հարաբերությունների հարցում, դրա համար էլ նրա արտաքին քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am