Քանի դեռ վարչապետն ապավինում է պոպուլիզմին, վարկանաիշը շարունակաբար անկում է գրանցելու

Փաստը գրում է. «Իշխանափոխությունից հետո բազմիցս քննարկվել է այն թեման, որ հասարակության ներսում ատելության և թշնամանքի մթնոլորտը մտահոգիչ չափերի է հասել:


Եվ այս մթնոլորտի ստեղծման գործում իշխանությունները և մասնավորապես Նիկոլ Փաշինյանն իրենց ուրույն դերակատարությունն ունեն՝ հանրությանը սևերի և սպիտակների բաժանելու, ասֆալտին փռելու և պատերին ծեփելու մասին կոչերով, ինչպես նաև ընդդիմադիրների նկատմամբ անհանդուրժողականություն սերմանելու քայլերով:

Ավելին` այդ ամենը հատկապես Փաշինյանն ու լևոնտերպետրոսյանական ողջ թիմը իրականացրել են նաև ընդդիմադիր եղած ողջ ընթացքում:

Հիմա էլ իշխանության յուրաքանչյուր քննադատ թիրախավորվում է, պիտակավորվում, ընդդիմադիր լրատվամիջոցները ճնշումների տակ են հայտնվում, իսկ սոցցանցերում իշխանական ֆեյքերը հայհոյանքների տարափ են տեղում իրենց ոչ հաճո մարդկանց հասցեին:

Եվ պատահական չէ, որ ստեղծված իրավիճակի անընդունելի լինելու մասին բոլոր ահազանգերն ուղղակի անտեսվում են իշխանությունների կողմից:

Իհարկե, իշխանության այսպիսի գործելակերպը չի կարող հակառակ էֆեկտը չունենալ, հասարակության շրջանում գեներացված ատելության այդ էներգիան մի օր շուռ է գալու հենց իրենց դեմ, բայց սա չի խանգարում, որ Փաշինյանն ատելության մթնոլորտի ստեղծման հարցում մեղքը գցի ժողովրդի վրա, թե իբր ոչ թե ինքն է ատելություն սերմանում, այլ ժողովուրդն է ատելությամբ լցված նախկինների նկատմամբ։

Նախկինների հարցում բան չենք ասի, իսկապես նրանք հաջողացրել էին իրենց հանդեպ հակակրանքի մեծ դոզա հավաքել, ինչի արդյունքում էլ Փաշինյանն ու իր թիմը հայտնվեցին իշխանության ղեկին:

Սակայն բանն այն է, որ հիմա յուրաքանչյուր պատեհ առիթի դեպքում հենց Փաշինյանն է անընդհատ հիշում նախկիններին և նրանց մեղադրում նաև այսօրվա ամեն մի ձախողման համար:

Այս լույսի ներքո էլ կարող ենք դիտարկել վարչապետ Փաշինյանի՝ Իտալիա կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, երբ Միլանի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ մի հայ կին վարչապետին մեղադրեց ատելության քարոզի և սխալ քաղաքականություն վարելու հարցում, սակայն վարչապետը փոխանակ փարատեր այդ կնոջ մտահոգությունները, ատելություն տարածելու պատասխանատվությունը իր վրայից գցեց ժողովրդի վրա և նորից հիշեց նախկիններին՝ բա, Սերժ Սարգսյանն այսպես, բա, Ռոբերտ Քոչարյանն այնպես:

Հասկանալի է, որ վարչապետը ամեն մի անկյունում ուզում է դավադիրներ տեսնել, բայց արդեն զավեշտալի է, որ բանը հասնում է նրան, որ վերջինս նախկին նախագահներին մեղադրում է Մեղրին փոխանակելու և Արցախի 7 շրջանները հանձնելու մտադրության մեջ:

Նախ՝ Փաշինյանի հայտարարությունը վայել չէր պետության ղեկավարին, քանի որ վերջինս առանց փաստերի, ինչ-որ կցկտուր դրվագների միջոցով փորձում է ցույց տալ, թե իբր ինքը Արցախյան հակամարտության հարցում զիջողական դիրքորոշում չունի, ինչպիսի դիրքորոշում ունեին նախկինները, սակայն եթե Փաշինյանի դիրքերը բանակցային հարթակում այդքան ամուր են, ինչո՞ւ է վերջինս այդքան հաճախ հիշում նախկիններին ապագային նայելու փոխարեն:

Եվ, ինչպես միշտ, իր ելույթի ընթացքում ձեռքի հետ էլ վարչապետը խոսեց անչափելի թալանից և կոռուպցիայից: Արդեն օրինաչափություն է դարձել, երբ Փաշինյանը իր գործունեության արդյունքները չի կարողանում ներկայացնել ժողովրդին, սկսում է խոսել վիրտուալ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացից, որի արդյունքները հանրության համար այդպես էլ մշուշոտ են մնում. Փաշինյանը խոստացել էր, որ միլիարդավոր դոլարներ է բյուջե մուտք անելու, սակայն դրանք այդպես էլ մնացին հայտարարությունների մակարդակի:

Ելույթի վերջում Փաշինյանը փորձեց ցույց տալ, թե ինքը շարունակում է մնալ բարձր վստահություն ունեցող գործիչ՝ պնդելով, թե ինքը հրաժարականի մասին մտածելու կարիք չունի այնքան ժամանակ, քանի դեռ ունի ՀՀ ժողովրդի վստահությունը:

Սակայն եթե վարչապետը վստահության խնդիր չունի, ապա ինչո՞ւ է ծանր տանում ամեն մի քննադատական խոսք:

Վստահության մեծ պաշար ունեցող երկրի ղեկավարը պետք է շատ բնական համարեր քննադատությունները և փաստարկեր իր իրավացիությունը։ Ավելին, ականջալուր լիներ քննադատություններին, այլ ոչ թե ամեն անգամ հունից դուրս գար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 790 անգամ
Լրահոս
Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am