Պորոշենկոն պաշտոնից ազատել է
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնից ազատել է Արտաքին հետախուզության ծառայության պետ Վիկտոր Գվոզդին: Ուկրաինայի արտաքին հետախուզության նոր ղեկավարի անունն առայժմ հայտնի չէ: Պորոշենկոն աշխատանքից ազատել է նաեւ Լուգանսկի մարզային ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Գեորգի Տուկային, սակայն այս մասին դեռ պաշտոնապես հայտարարված չէ:
