Ի՞նչ է պատրաստվում տալ Նիկոլ Փաշինյանը (արխիվ)

Նիկոլի սիրած թեման իրեն նախորդող երկու ղեկավարներին հողերը հանձնելու մեջ մեղադրելն է (ուշագրավն այն է, որ հողերը հանձնելու գաղափարախոս Լևոն Տեր–Պետրոսյանի մասին նա ոչինչ չի ասում)։

Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանին Նիկոլը մեղադրում է, իբր, Մեղրին հանձնելու մեջ։ Ու թեև Մեղրին տեղում է, բայց միևնույն է փչացած «պլաստինկան» շարունակում է պտտվել։

Մեղրիի պահով միակ տրամաբանական հարցն այն է, որ եթե Մեղրին հանձնում էր 2–րդ նախագահը, ապա ինչո՞ւ Հեյդար Ալիևը չվերցրեց։ Չէ՞ որ Մեղրիի հանձնումը ենթադրում էր, որ հանձնված է լինելու նաև Արցախի առնվազն հարավային ամբողջ հատվածը՝ Իրանի հետ սահմանագծով։

Ի՞նչ է, Հեյդարը հիմա՞ր էր, որ չվերցրեց, թե՞ հիմար են բոլոր նրանք, ովքեր հավատում են «Մեղրին հանձնում էր» ձևակերպմանը։ Պատասխանն ակնհայտ է։

Իր նախորդներից երկուսին մեղադրելով հող հանձնելու մեջ՝ Նիկոլը հայտարարում է, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որը ասում է, որ հակամարտության կարգավորման բանաձևը պետք է բավարարի նաև ադրբեջանական ժողովրդին։

Նախ նկատենք, որ նա, միակն ու անկրկնելին երևալու մոլուցքի ազդեցության տակ, սուտ է ասում։ Ադրբեջանի ժողովրդին բավարարելու ցանկություն ուներ և ունի նաև Նիկոլի գաղափարական հայրը՝ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Դեռ պատերազմի տարիներին վերջինս, հանդես գալով «Կոմսոմոլսկայա Պրավդայում», մասնավորապես նշել էր. «Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները՝ իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»։

Հիմա նույն ձևակերպումը՝ նաև Ադրբեջանին բավարարելու պատրաստակամությունը, կրկնում է Նիկոլ Փաշինյանը, բայց ասում է, որ ինքն այդ առումով տարբերվում է բոլորից։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ավելիին, քան նույնիսկ Լևոն Տեր–Պետրոսյանը։

Հետաքրքիր է, թե ուրիշ էլ ի՞նչ է պատրաստ տալ Նիկոլն Ալիևին, քան պատրաստ էր Տեր–Պետրոսյանը։

Ալիևը Սյունիքն ու Երևանն է պահանջում։ Սա՞ է պատրաստվում բավարարել Նիկոլը։

Կորյուն Մանուկյան

789

դիտվել է 1237 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am