Էրդողանը հավատարիմ է մնում Պուտինին. Թուրք-ամերիկյան բանակցությունները գրեթե տապալված են

Թուրք-ամերիկյան լարվածությունը շարունակվում է պահպանվել: Թրամփի ջանքերը՝ Էրդողանին հետ պահել Ռուսաստանի հետ գործարքից, կարծես, չի ստացվում:
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն երեկ հայտարարել է, թե ռուսական S-400 (C-400) համակարգերից հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող։ Սա ստորագրված և վերջնական որոշում է։ «Միացյալ Նահանգներից կամ այլ երկրներից հնչող մաքսիմալիստական առաջարկները խախտում են մեր ինքնիշխանությունը և բացարձակ անընդունելի են», նշել է թուրք պաշտոնյան՝ հավելելով, թե ռուսական համակարգերի հետ առաջացած խնդիրը կարելի է կարգավորել։ Քալընի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։
Էրդողանի մամուլի խոսնակը շեշտել է նաև, թե ռուսական համակարգերի տեղակայումը

ՆԱՏՕ անդամ Թուրքիայի տարածքում չի կրում կենսական վտանգ ամերիկյան F-35 կործանիչների համար. - «Առաջացած խնդիրը կարելի է կարգավորել տեխնիկապես և քաղաքական որոշմամբ, անհրաժեշտ է միայն ընդհանուր կամք», - ասել է թուրք պաշտոնյան։

Պաշտոնական Անկարայի ներկայացուցիչը հայտարարել է, թե Թուրքիան դիվերսիֆիկացնում է մատակարարման աղբյուրները թե՛ պաշտպանական, թե՛ էներգետիկ ոլորտում։ Սրա հետ մեկտեղ Էրդողանի մամուլի խոսնակը ասել է, որ Թուրքիան չի պատրաստվում ձեռք բերել ռուսական S-400-ի նոր խմբաքանակ։

Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամ առաջացրած S-400-ի մատակարարումը սկսվել է ամռան կեսերից: Էրդողանի խոսքով, Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը լիարժեք կգործարկվեն հաջորդ տարվա ապրիլին: Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից և, փոխարենը, ձեռք բերել Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև սահմանափակումներ կիրառել «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի համաձայն:

Անկարան, սակայն, ռուսական այս համակարգերից չի հրաժարվում։ S-400 զենիթահրթիռային համակարգերի մասին 2.5 միլիարդ դոլարի արժողության համաձայնագիրը Մոսկվան ու Անկարան ստորագրել էին 2017-ին։ Սա առաջին նման մեծ գործարքն էր ռուսական ռազմարդյունաբերության համար ՆԱՏՕ անդամ պետության հետ։

Ընդ որում, այս գործարքի համար Ռուսաստանը Թուրքիային վարկ է տրամադրել, բացի այդ խոստացել փոխանցել Անկարային ոչ միայն հրթիռները, այլև դրանց ստեղծման տեխնոլոգիաները։ Ռուսական S-400 համակարգերով Թուրքիան կստեղծի երկար հեռահարության և հակահրթիռային պաշտպանության առաջին համակարգը երկրում: Անկարան պնդում է, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու համար:

Այսպիսով, թուրք-ամերիկյան վերջին բանակցությունները՝ Էրդողանի Վաշինգտոն մեկնելու ֆոնին, կարելի է առայժմ անպտուղ համարել:

Իսկ Թուրքիան կրկին սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, եթե քրդական ստորաբաժանումները դուրս չգան թուրք-սիրիական սահմանից: Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Պաշտոնական Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Միացյալ Նահանգները և Ռուսաստանը չեն ձեռնարկել անհրաժեշտ քայլերը», - ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ եթե քրդերը դուրս չգան բուֆերային գոտուց, Թուրքիան կվերսկսի ռազմական գործողությունները: Չավուշօղլուն շեշտել է, թե Անկարան, անպայման, պետք է ազատվի ահաբեկչության սպառնալիքից:

Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ սկսելու մասին: Անկարան պնդում է, թե այդ գործողությունների նպատակն էր ստեղծել բուֆերային գոտի, որը պետք է դառնա պաշտպանական գոտի Թուրքիայի սահմանի համար: Ըստ Անկարայի հայտարարված ծրագրի՝ սիրիացի փախստականները կկարողանան վերադառնալ Թուրքիայից հենց այդ գոտի:

Սիրիան Թուրքիայի այս գործողությունները որակել է ագրեսիա, միջազգային հանրությունը դատապարտել է դրանք: Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալով՝ Թուրքիան դադարեցրել է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, որպեսզի քրդերը կարողանան դուրս բերել իրենց կազմավորումները սահմանին գտնվող 30-կիլոմետրանոց բուֆերային գոտուց:

Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը Սոչիում անցկացրեցին 6-ժամանոց բանակցություններ, որոնցից հետո ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են այդ 30-կիլոմետրանոց բուֆերային գոտու համատեղ վերահսկողության մասին, ռուսներն ու թուրքերը նույնիսկ միասին պարեկություն են իրականացնում թուրք - սիրիական սահմանին:

Չավուշօղլուն, սակայն, հայտարարել է, որ այդպես չէ, և եթե քրդերը դուրս չգան, իրենք կվերսկսեն ռազմական գործողությունները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին՝ Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվեցին Սիրիայի հյուսիսում հնգօրյա հրադադարի շուրջ: «Հիմար մի եղիր», - Դոնալդ Թրամփի վիրավորական այս արտահայտությունը՝ ուղղված Ռեջեփ Էրդողանին, չխանգարեց թուրք-ամերիկյան պայմանավորվածության հասնելուն: Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվեցին Սիրիայի հյուսիսում 120 ժամով հրադադար հաստատել, ինչը հնարավորություն կտա քրդական խմբավորումներին հինգ օրվա ընթացքում ամերիկացիների օգնությամբ դուրս գալ սահմանամերձ շրջաններից, որոնք Թուրքիան սահմանել է որպես «անվտանգության գոտի»:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքներին՝ փախստականների առաջ Եվրոպայի դռները բացելու մասին: Միցոտակիսը գերմանական «Handelsblatt» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Էգեյան ծովից Հունաստան մուտք գործած փախստականների թիվն ավելացել է:

«Այս ամենը նման կերպ չի կարող շարունակվել: Թուրքիան փախստականներին օգտագործում է որպես լծակ և փորձում է ինչ-որ բան շահել դրանից»,-նշել է Հունաստանի վարչապետը:

Այնուհետև Միցոտակիսը, անդրադառնալով Էրդողանի սպառնալից հայտարարությանը փախստականների առջև «դռները բացելու» մասին, նշել է, որ ինքն Էրդողանին ասել է այն մասին, որ «եթե Թուրքիան իրոք ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ կառուցել Հունաստանի հետ, ապա չի կարող փախստականներին նման կերպ օգտագործել»:

Հունաստանի վարչապետն ընդգծել է նաև, որ Թուրքիայի գործողությունները հակասում են ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված փախստականների մասին համաձայնագրին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենց երկիրն ընդունել է 3,5 միլիոն սիրիացի փախստականի, և եթե Եվրոպան իրենց գործողությունները Սիրիայում անվանի օկուպացիա, ապա նրանք կբացեն սահմանները փախստականների առաջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1123 անգամ
Լրահոս
ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել ՀՀ ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը. «Հրապարակ» Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ» Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը խախտում է արդար մրցակցության սկզբունքը. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում. «Հրապարակ» «Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. 2025-ի կատարողականի զեկույցը. «Ժողովուրդ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am