Գործարքի ու խաղաքարտի արանքում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես հայտնի է, նոյեմբերի 12-13-ը գտնվում էր Միացյալ Նահանգներում: Հայտնի է, որ ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում Դոնալդ Թրամփի հետ քննարկելու էր Վաշինգտոնի կողմից թուրք-ամերիկյան պայմանավորվածությունների չկատարման հարցը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կայացած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևերին և Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման հարցում վետո կիրառելուն:

Թեմային անդրադարձել է Milliyet լրատվականը: Էրդողանը, մասնավորապես, նշել է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա տարաձայնություններն «արհեստականորեն ուռճացվել են ԱՄՆ-ում գործող հակաթուրքական շրջանակների կողմից»:

Ըստ Թուրքիայի առաջնորդի՝ իրենց երկրների հարաբերությունների վատթարացմանն ուղղված քայլերի իրական բնույթը բոլորից լավ տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչի շնորհիվ էլ իրենց հանդիպման ժամանակ իրենք «ապացուցել» են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն «անարդար է և հակասում է պատմական ճշմարտությանը»:

Էրդողանը փաստել է նաև, որ իրենց հանդիպման արդյունքում «Սենատում առկա հայկական պնդումների մասին բոլոր քննարկումները ձախողվել են», և կիրառվել է վետո:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Սակայն Թրամփին մտերիմ սենատորներից մեկը` հանրապետական Լինդսի Գրեհեմը, Սենատում վետո էր կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում:
Այսպիսով, Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևը դարձավ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առևտրի թեմա, այսինքն՝ բացառապես քաղաքական խաղաքարտ:

Էրդողանին վախեցնելու բոլոր հարմար առիթներին ամերիկյան վարչակազմը այն դնելու է Թուրքիայի ղեկավարի սեղանին, իսկ երբ թուրք-ամերիկյան հարաբերությունները նորմալ հունի մեջ լինեն՝ այդ խաղաքարտը Էրդողանի առջևից հետ են վերցնելու:

Եվ այսպես շարունակ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 972 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am