Ավստրալուհին մտել է այրվող անտառն ու փրկել վիրավոր կոալային (տեսանյութ)
Ավստրալիայում շաբաթներ շարունակ մոլեգնող անտառային հրդեհներին զոհ են դառնում ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիները։
Ինչպես գրում է Life.ru-ն, ամենից շատ տուժում են դանդաղաշարժ կենդանիները և հատկապես կոալաները, որոնք երկրի խորհրդանիշն են համարվում և մեծ սեր են վայելում տեղաբնակների շրջանում։
Սոցցանցում մեծ տարածում է գտել տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Թոնի անունով ավստրալուհին հրդեհի մեջ կորած անտառից փրկում կոալային։
