Սուրիկ Խաչատրյանի ոդիսականը․ նախկին մարզպետի եղբայրը դատարան է դիմելու

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ի՞նչ խողովակների եւ հողատարածքի առուծախի պատմություն է, որի պատճառով ՀՔԾ-ն երեկ մեղադրանք առաջադրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ հանրահայտ «Լիսկային»: Ըստ քրգործի` այս պատմության մեջ Ս. Խաչատրյանի եղբայրն էլ է եղել: «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ զրույց է ունեցել եղբոր՝ Աղալար Խաչատրյանի հետ, որը վրդովված պնդել է՝ դատարան է դիմելու.

«Ես ցանկանում եմ իրենց դատի տալ, եղբայրները ի՞նչ կապ ունեն, մի եղբայրը ես եմ, մյուս եղբայրը մահացել է»: Իսկ ՀՔԾ մեղադրանքով` նախկին մարզպետ Խաչատրյանը 2011-2012թթ.-ին Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին ապօրինի կարգադրել է համայնքին պատկանող 5.132.891 դրամ արժողությամբ մետաղական խողովակներն առանց որեւէ օրինական հիմքի հանձնել իր եղբորը, Լ. Առաքելյանն էլ կատարել է կարգադրությունը: Բացի այդ, 2016թ.-ին Ս. Խաչատրյանը մի ապօրինի կարգադրությամբ էլ Ակներ համայնքի ղեկավարից պահանջել է համայնքի սեփականություն հողամասից կեղծ աճուրդով օտարել Աշոտ Գեւորգյանին: «Լիսկայի» այս կարգադրությունն էլ կատարել են: Եւ այժմ մեղադրանք է առաջադրվել ե՛ւ Լ. Առաքելյանին, ե՛ւ Ա. Գեւորգյանին:

Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանման միջոցը կալանավորումն է: Նրա եղբայրը՝ Աղալար Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթին ասել է նաեւ. «Նորավան համայքի ո՛չ գյուղապետին եմ ճանաչում , ո՛չ մեկի հետ շփված չեմ: Մյուս եղբայրս մահացել է, ուզում են երեւի գցեն վրան, նման բան գոյություն չունի, 3-4 տարի առաջ է մահացել, նա էլ դժվար այդ ամենի հետ կապ ունենա: Շանտաժ է էլի, մի սուտ բան սարքում են, էնքան որ մի բան սարքեն»: Հարցին` կապ ունի՞ եղբոր հետ, Ա. Խաչատրյանը պատասխանել է, թե միշտ էլ խոսում է Սուրիկ Խաչատրյանի հետ, «վիճակը լավ չի, պառկած է»:

Հիշեցնենք` օգոստոսի 20-ին ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը Էջմիածնի իր տանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, թե Սուրիկ Խաչատրյանի վիճակը ծանր է, կոմայի մեջ է, Փարիզում է, նրա սիրտը վիրահատել են: «Թողեք` էդ մարդն իր մահով մեռնի, գործ չունեք, մեղք է»,- ասել էր Ս. Խաչատրյանի մտերիմ գեներալը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 302 անգամ
Լրահոս
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ դպրոցներում զոհվել է մոտ 170 աշակերտ և ուսուցիչ Կանոնակարգերը խախտած երեք ամերիկյան և բրիտանական նավթատարներ հրթիռային հարվածի են ենթարկվել Իսրայելական բանակը հայտարարել է 100 000 պահեստազորայինների զորահավաքի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Թրամփը հայտարարել է Իրանի կառավարչի երեք թեկնածուների մասին Իսրայելը փորձում է ներքաշել Պարսից ծոցի երկներին պատերազմի մեջ. Վահե Դավթյան Հրապարակվել են Ալի Խամենեիի նստավայրի լուսանկարները Մեծ Բրիտանիան մշակում է Պարսից ծոցի երկրներում գտնվող 94,000 բրիտանացիների տարհանման ծրագիր Այս իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի վրա Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am