Հայր մեր, որ Նիկոլը չես

«Մենք քարոզում ենք սեր, եկեղեցում ենք մենք գտնվում, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի և դալալության միջավայր: Նույնիսկ Հիսուս Քրիստոսը մտավ տաճար և շուռ տվեց էն սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները»,– Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Իհարկե, դժվար է ասել` ինչ են զգացել ներկաները` Փաշինյանին համեմատելով Հիսուսի հետ, բայց Փաշինյանը քիչ անց, պատասխանելով իր հրաժարականը պահանջող տիկնոջը, հերքել է ինքն իրեն. «Անընդհատ խոսվում է ատելության քարոզից, իսկ ո՞վ եւ որտե՞ղ է տանում այդ ատելության քարոզը։ Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումն ատելությունն է, իմ մեղքը ո՞րն է։ մենք ո՞ւմ ենք ատելու կոչ արել, ընդհակառակը, մեր հեղափոխությունը եղել է սիրո եւ համերաշխության հեղափոխություն,- ասել է Փաշինյանը և շարունակել:-
Եթե պետական ինստիտուտ ասելով նկատի ունեք կոռուպցիան, այո, ինստիտուտը քանդված եւ ջախջախված է, եւ այդ ինստիտուտի ողնաշարը ջարդված է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե ատելություն ասելով նկատի ունեք մեր այն պնդումը, թե գողացված մինչեւ վերջին կոպեկը վերադարձվելու է, այո, վերադարձվելու է։ Իտալիայում այսօր թաքնված են ամենահայտնի կոռուպցիոներները, եւ որեւէ մեկը հույս չունենա, թե պլստալու է։ Հայաստանի Հանրապետության ձեռքը հասնելու է նրանց, չգիտեմ Վատիկանի, որ պադվալներում են թաքնված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք, կանգնեցնենք դատարանները, եւ գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին: Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը, իսկ երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որեւէ մեկին չեմ թողնի նույնիսկ ակնարկի դրա մասին։ Վարչապետը, որը չունի ժողովրդի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար, այնպես ինչպես, կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները` սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը։ Մեր օրոք այդպիսի իշխանություն եւ այդպիսի իրավիճակ չի՛ լինելու»։
Թե ով կարող էր լինել Փաշինյանի ասած` Վատիկանի պադվալներում թաքնվածը, պարզ է: Բայց բանական և տրամաբանական որևէ բացատրություն գտնել առ այն, թե ինչպես կարող էր ինքն իրեն Հիսուս Քրիստոսի հետ համեմատող և վերջապես աշխարհի առաջին քրիստոնյա երիրի ղերավարն համարվող անձը քրիստոնյա աշխարհի սրբավայրը դիտարկել որպես <<հանցագործների և կոռուպցիոներների>> ապաստան, ոչ մի կերպ հնարավոր չէ: Մի տեսակ պատկերացնելու կամ հավատալու էլ չէ:

Մեղա քեզ տեր…ներիր մոլորյալին, քանզի չի հասկանում, թե ինչ է խոսում....

Վատիկանի հետ նման տոնով խոսելը հավանաբար Նիկոլի պատկերացրած քրիստոնեական սիրո արտահայտումն էր, կամ էլ գուցե որոշել էր սուրբ Պետրոսի տաճար մտնել ու շուռ տալ սեղանները.... Ինչ կարող ես անել` մարդը չի հասկանում, որ  Վատիկանի հետ  պետք է զգույշ լինել: Չի հասկանում, որ Վատիկանն իր համար սևերի ու սպիտակների հավաքատեղի չէ: Վատիկանի տաճարների նկուղները կամ Փաշինյանի տերմինաբանությամբ` պադվալները, ՀՀ դատարանները չեն, որ Նիկոլը շրջափակի ու Հռոմի պապին էլ ներս  չթողնի: 

Ճար չկա.... Տիկին Աննան, լավ կանի ամուսնուն համոզի, որ ասֆալտին փռելու և պատերին ծեփելու սիրառատությունը Վատիկանում մի կերպ զսպի, քանի միաբանները խաչելիության չեն տարել հայ-իտալական բարձր հարաբերություննրը` Նիկոլ Փաշինյանով ու Միքայել Մինասյանով հանդերձ:
Երկրի առաջին դեմք ես, ուշքի արի, լրջացի վերջապես:

 Հայկ  Դավթյան

դիտվել է 4129 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am