Միլանից ապտակ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իտալյա այցը, մասնավորապես, Միլանում հայ համայնքի հետ հանդիպումը սկանդալային ընթացք է ունեցել ոչ միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի առջեւ կանգնել ու ներկայացրել են իշխանության իրական ախտորոշումը, ոչ այնքան ադրբեջանցի բլոգերի՝ իրենց հողերը վարչապետից հետ վերցնելու անհույս պահանջի , որքան Նիկոլ Փաշինյանի իտալական հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությանը հասցեագրված ծանր մեղադրանքների: Այսպիսով՝ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայ համայնքի ներկայացուցիչը, ով ներկայացել է որպես գիտնական, որն աշխատում է Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտում, կոշտ քննադատության է ենթարկել վարչապետին.«Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք: Դա ամենամեծ բանն է, որ Դուք կարող եք անել Հայաստանի համար: Այս քաղաքականությունը, որ վարում եք հիմա, տանում է Արցախը և Հայաստանը կործանման: Որպես Հայաստանի քաղաքացի` ես ծայրահեղ մտահոգված եմ նոր իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականությամբ` ատելության քարոզ, բոլոր պետական ինստիտուտների կազմաքանդում, Արցախի հարցում ոչ մի ռազմավարություն գոյություն չունի: Ես համարում եմ, որ այս քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի պետականության համար լրջագույն սպառնալիք է: Դա կործանման ճանապարհ է», ասել է տիկինը, որին ի պատասխան Փաշինյանը ողջ մեղքը կրկին բարդել է ժողովրդի վրա:
«Անընդհատ ասում եք ատելության քարոզ: Իսկ ով և որտեղ է տանում այդ ատելության քարոզը: Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն է, դրանում իմ մեղքը ո՞րն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն: Ընդհակառակը` մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն»,- արձագանքել է Նիկոլ Փաշինյանը՝ այդպես էլ չցանկանալով ուղիղ նայել իրականության աչքերին եւ ընդունել, որ Հայաստանում ընթացող գործընթացներն այլեւս անընդունելի են նաեւ սփյուռքի համար եւ որ ի հեճուկս իշխանական պրոպագանդիստների հավաստիացումների, թե դժգոհությունները հայաստանյան նախկին մարգինալ շրջանակներն են բարձրացնում, հայկական սփյուռքը չի պատրաստվում լռել հայրենիքում կատարվող ոչ ստանդարտ գործողությունների հարցում:
Այս համատեքստում այլեւս զավեշտալի էլ չէ Նիկոլ Փաշինյանի հին երգի կրկնությունը կամ իբր վտանգավոր ակնարկները: Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իբր որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ թաքնված են Իտալիայում։ «Իմիջիայլոց, այսօր Իտալիայում թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ, և որևէ մեկը հույս չունենա, թե պլստալու է, Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց։ Չգիտեմ Վատիկանների որ պադվալներում են պահված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները և գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին։
Բայց մենք քարոզում ենք սեր, ես ինքս, ինչպես մեր տեր Հիսուսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճար և շուռ տվեց այն սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները»,- ասել է վարչապետը։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հրաժարվել արատավոր սովորույթից, մի մարդ, ով նույնիսկ Շառլ Ազնավուրի թաղումը միտինգի վերածեց, պետք է այնուամենայնիվ հրաժարվեր  սուրբ վայրում նույն սցենարի կրկնությունից: Ի վերջո, նրա մեղադարանքներն անուղակիորեն հանգում են  Հռոմի պապին  ու  ստացվում է, որ նրանք են ամենահայտնի կոռուպցիոներներին ապաստան տալիս ու  թաքցնում:

 

Անի Սահակյան

դիտվել է 14133 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am