Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ով նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, դիմելով բոլոր նրանց, ովքեր դեմ են արտահայտվում Թուրքիայում ատոմակայանների կառուցմանը, Ալբայրաքը ուղղորդել է Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանի դեմ:
Նախարարը նշել է, թե Թուրքիայի սահմանից 10-20 կմ հեռավորության վրա գտնվող ատոմակայանը «աշխարհի համար շատ լուրջ սպառնալիք է»: «Ձեր էներգիան օգտագործեք Հայաստանի ատոմակայանի դեմ բողոքելու համար: Այդկերպ Թուրքիային ավելի մեծ ծառայություն մատուցած կլինեք»,- ասել է Էրդողանի փեսան:
Ալբայրաքը, սակայն, մոռանում է, որ փորձագիտական տարբեր գնահատականներով` Հայաստանի ատոմային էլեկտրակայանը բացարձակ անվտանգ է շահագործման համար: Դրա մասին է վկայում նաև ՄԱԳԱՏԷ-ի առաքելության իրականացրած Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության հավանական վերլուծության փորձաքննությունը: Արձանագրվել է, որ Հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգությունը համապատասխանում է անվտանգության ժամանակակից պահանջներին և գոյություն ունեցող ատոմակայանների նպատակային ցուցանիշներին:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը