Վոյաժներ, վոյաժներ․․․Կյանքն ուրախ, ապրուստը՝ ձրի

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո վարչապետի մակարդակով շատ է խոսվում յուրաքանչյուր լուման նպատակային ծախսելու անհրաժեշտության մասին: Այսպիսով, Փաշինյանի թիմը ամեն կերպ ջանում էր ցույց տալ, որ իրենք «լափելու» համար չեն եկել, և հարկատուների վճարած գումարները խնայելը այս կառավարության համար առաջնահերթությունների շարքին է դասվում: Կյանքը ցույց տվեց, որ նրանց խոսքը գործ չէ, միայն ԱԺ-ին 2019-ի համար պետական միջոցներից ավելի քան 500 միլիոն դրամ է տրամադրվել գործուղումների համար։ Նախապես տրամադրվել էր 310 միլիոն, բայց հետո փողը քչություն արեց եւ ԱԺ-ն խնդրանքով դիմեց կառավարությանը եւս 250 միլիոն դրամ հատկացնելու համար։ ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում հեղափոխականները հայտնվեցին իրենց փորած փոսում եւ գործուղումների գնացած պատգամավորների բացակայությունների պատճառով չընդունվեցին առանցքային մի շատ օրենքներ, բայց սրանից իշխանությունը դասեր չի քաղում եւ նորանոր ուղղություններով շրջագայություններ է կազմակերպում։

Հոկտեմբերի 20-22-ը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած 16 հոգանոց պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ է մեկնել, մամուլը բազմիցս գրել է, թե մեկ պատգամավորի հաշվով որքան է կազմում գործուղման մեկ օրը՝ ներառյալ ավիատոմսերի արժեքը։ ԱՊՀ պետությունների սեպքում եթե խոսքը 1000-2000 դոլար է, ապա եվրոպական երկրների դեպքում թիվը կրկնակի, եռակի աճում է։

Իմ Քայլի երկու պատգամավորներ Վահագն Թեւոսյանն ու Արթուր Հովհաննիսյանը ավելի քան 20 օրով մեկնել են Շվեդիա՝ «շվեդական միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության անունից կազմակերպված «Մեդիա կարգավորումները ժողովրդավարության շրջանակներում» միջազգային վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար»։ Համաձայն ԱԺ պաշտոնական կայքի մեկ ամսվա կտրվածքով՝ հոկտեմբերի 20-ից մինչեւ նոյեմբերի 20-ը մոտ հիսուն պատգամավոր տարբեր ուղղություններով գործուղումների է գնացել մի մասը ԱՊՀ երկրներ, մեծ մասը՝ եվրոպական։

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստերին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 20-23-ը Քիշնեւ (Մոլդովայի Հանրապետություն) են գործուղել ՍԾՏՀ ԽՎ-ում պատվիրակության անդամ՝ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանին եւ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Էվաջյանին:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների, պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար հոկտեմբերի 21-23-ը Սանկտ Պետերբուրգ են մեկնել Լենա Նազարյանը, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւ իմքայլական Գոռ Գեւորգյանը։ Հելսինկյան կոմիտեի Հայաստանի բարեփոխումների օրակարգին նվիրված լսումներին հանդես գալու համար հոկտեմբերի 21-23-ը Վաշինգտոն են գործուղել Իմ Քայլից Համազասպ Դանիելյանին։ Պաշտոնական այցով հոկտեմբերի 26-28-ը Հռոմ եւ հոկտեմբերի 29-30-ը Նեապոլ է մեկնել ԱԺ մեծ՝ 12 հոգանոց պատվիրակություն՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։

ՀԱՊԿ ԽՎ առընթեր ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների նախագահների համակարգող խորհրդակցությունը եւ ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի համատեղ արտագնա նիստին մասնակցելու համար էլ հոկտեմբերի 27-30-ը ներառյալ Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) են գործուղվել համանուն մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու երկու պատգամավոր իշխող ուժից։ Պատվիրակություններ են գործուղվել Բարսելոնա, Մոսկվա, Թբիլիսի, Պրահա, Կիեւ,Ռեյկյավիկ, Դոլոմոն, Հանոյ, Դանանգ, Ստոկհոլմ։ եւ այլուր։ Ինչպես ասում են՝ կյանքն ուրախ, ապրուստը ձրի,հեղափոխություն ենք արել, որպեսզի 120 կիլոմետր քայլածների աշխարհաճանաչողությունը մեծացնենք՝ նրանից չբխող որեւէ դրական հետեւանքով։

Անի Սահակյան

դիտվել է 6861 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am