Ինչպե՞ս է Փաշինյանը բավարարելու Ադրբեջանի ժողովրդին

Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցի վերաբերյալ տեսակետ չունի։ Կամ էլ՝ չի ուզում իր տեսակետը բարձրաձայնել։

Նա իրարամերժ թեզեր է առաջ քաշել։ Մի կողմից ասում է, որ ինքը չի ներկայացնում արցախահայությանը, քանզի չունի մանդատ և, հետևաբար, Արցախի իշխանությունը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ։ Մյուս կողմից չի բացառում, որ Արցախի հարցի լուծումը կարող է Հայաստանում դնել հանրաքվեի։ Զուգահեռաբար հայտարարում է՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։

Փաշինյանական բառապաշարում կա նաև մի տեսակետ, ըստ որի՝ հակամարտության կարգավորման կամ լուծման բանաձևը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին։ Այս տեսակետը նա կրկնեց նաև ռուս լրագրողի հարցին ի պատասխան։

Լրագրողի այն ճշգրտող հարցին, թե ո՞րն է Փաշինյանի կոնկրետ պատկերացումը, որպեսզի այդ 3 կողմերը բավարարվեն, հնչեց հետևյալ պատասխանը․ «Եթե ես ասում եմ, որ յուրաքանչրյուր լուծում պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, ապա այնքան էլ կառուցողական չէ ասել՝ մենք ցանկանում ենք այսպիսի լուծում: Ես առաջարկում եմ Ադրբեջանի նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին կոնցեպտուալ կերպով համաձայնվել նրանում, որ մենք պետք է աշխատենք այնպիսի լուծման ուղղությամբ, որն ընդունելի կլիներ երեք ժողովուրդների համար: Արդյոք կա՞ն նման տարբերակներ: Եթե նման պատրաստի տարբերակներ լինեին, ապա դա կլիներ այլ իրավիճակ, բայց եթե ես այդպես եմ խոսում, դա նշանակում է, որ մենք պետք է աշխատենք դրա վրա: Դա այն արդյունքն է, որին հնարավոր է հասնել այդ ուղղությամբ շատ քրտնաջան աշխատելով, և ես հրավիրում եմ մեր գործընկերներին, մեր ընկերներին աշխատել դրա վրա: Եվ ես նկատի ունեմ ոչ միայն Ադրբեջանի նախագահին, այլ նաև նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի նախագահին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»։

Սա ոչ թե պատասխան է, այլ պատասխանից խուսափում և միջազգային պոպուլիզմ։

Ալիևը հստակ հայտարարում է, թե երբ ադրբեջանական ժողովուրդը բավարարված կզգա։ Իրենց պատկերացմամբ՝ Արցախն ամբողջությամբ պետք է մաս կազմի Ադրբեջանին, ինչպես նաև ադրբեջանական պետք է դառնա Սյունիքը։ Ադրբեջանում խոսում են նույնիսկ Երևանի մասին։

Պաշտոնական Ստեփանակերտը հստակ հայտարարում է, որ չի կարող լինել վերադարձ անցյալին, Սովետական Ադրբեջանի քարտեզի վերականգնումն անընդունելի է և Արցախը պետք է միջազգայնորեն ինքնուրույն սուբյեկտ դառնա Ադրբեջանի կազմից դուրս։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի նշում այն գծերը, որից այն կողմ ինքը պատրաստ չէ փոխզիջումների։ Փաշինյանական իշխանության շուրթերից չի հնչում հստակ տեսակետ այն մասին, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս։ Արտգործնախարար Մնացականյանը խոսում է ավտանգության երաշխիքներից ու կարգավիճակից, բայց չկա հստակեցում, թե ինչպիսին պետք է լինի այդ կարգավիճակը։ Մինչդեռ հստակեցման անհրաժեշտություն կա։ Չէ՞ որ Ադրբեջանն էլ է խոստանում անվտանգության երաշխիքներ ու լայն ավտոնոմիայի կարգավիճակ Արցախին, բայց Ադրբեջանի կազմում։

Այս ամենը երեք բան են հուշում։ Կա՛մ Նիկոլ Փաշինյանը իրարամերժ ու պոպուլիստական հայտարարություններով փորձում է ժամանակ ձգել՝ խուսափելով քաղաքական որոշում կայացնելու պատասխանատվությունից։ Կա՛մ նա չի տիրապետում առարկային ու չգիտի, թե ինչ պետք է անել։ Կա՛մ նա ունի որոշում, սակայն ցանկանում է այդ որոշումը կյանքի կոչել Արցախում խամաճիկային իշխանություն ձևավորելու և այդ իշխանության ձեռքերով տերպետրոսյանական «փուլային» տարբերակը կամ նույնիսկ դրանից էլ վատը կյանքի կոչելու համար։ Այլ բաներ դժվար է եզրակացնելը։

Երբ դիլետանտիզմը, քիրվայական մտածելակերպը և պոպուլիզմը միախառնվում են, ստանում ենք նմանատիպ պատկեր։

Կորյուն Մանուկյան

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am