Իջևանի անտառում հովազը հարձակվել է քաղաքացու վրա

Իջևանի անտառներից մեկում հովազը հարձակվել է իր կենդանիներին խնամելու գնացած քաղաքացու վրա: Տուժածը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը:

«Տուժածը 35 տարեկան Արման Գաբրիելյան է, ով անտառում խոզեր է պահում: Հերթական անգամ գնացել է խոզերին խնամելու և տեսել, որ կենդանիներից մի քանիսը հոշոտված են: Արյան հետքերով է գնացել ու տեսել հովազին: Նա նախկին որսորդ է, այսինքն՝ պաշտպանվելու հմտություններին տիրապետում է: Բարեբախտաբար, խուճապի չի մատնվել, կարողացել է ճիշտ պաշտպանվել»,- նշեց տնօրենը:

Մարգարյանի խոսքով, եթե հովիվ լիներ կամ մեկ ուրիշ մարդ՝ դժվար թե կենդանի լիներ. «Ճիշտ է, Գաբրիելյանն էլ է ստացել բազմաթիվ մարմնական վնասվածքներ, բայց կենդանի է մնացել: Երկու ձեռքերն են լուրջ վնասված, ձախ ոտքը, աջ ուսը: Վերքերը կարվել են մոտ 3 ժամ: Տրամադրությունն ու ինքնազգացողությունը լավ է, թեպետ մի փոքր վախեցած էր: Արջեր տեսել ենք մեր անտառներում, բայց հովազի մասին՝ միայն լսել»:

Բժիշկը նշեց՝ որևէ բարդություն չկա: Անհրաժեշտ բուժօգնությունը տուժածն արդեն ստացել է: Մոտ 1 շաբաթից կարող է տուն գնալ, թեպետ առանձին զննումների համար մի քանի անգամ պետք է բժշկական կենտրոն գնա:

Մարգարյանի խոսքով՝ հովազն իրենց անտառներում «նորություն» է. «Նախկինում հովազ չի եղել: Հնարավոր է Խոսրովի արգելոցից են եկել, բայց հստակ ասել չեմ կարող: Գուցե տուժածը նրա բնին է մոտեցել»:

դիտվել է 1016 անգամ
Լրահոս
Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video) Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video) «ՔՊ–ն ինքն իր ոտքին կրակեց․․․»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան (video) Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան Ադրբեջանական զորքերը հրատապ պետք է վռնդվեն այդ տարածքից․ մենք հստակ պահանջներ ունենք․ Չուլջյան (video) Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու Փաշինյանը անձնական վրեժ է լուծում․ Կաթողիկոսի «հարցը» նա երբեք չի լուծի (video) «Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք «Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից Թշնամին գործում է Թելադրվում են դրսից Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am Թագուհի Թովմասյանը երրորդ բալիկն է ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am