Տալու որևէ տարածք չունենք.Լարիսա Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ քանի որ ՀՀԿ-ն մինչ օրս պաշտոնապես չի անդրադարձել կուսակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի «մեզ այդ հողերը պետք չեն» արտահայտությանն, ուրեմն ՀՀ իշխող կուսակցությունն ընդունում է այդ տեսակետը: « «Մենք տալու որևէ տարածք չունենք»:Պետք է նկատենք, որ եթե ԼՂՀ և ՀՀ իշխող կուսակցությունները որևէ կերպ չանդրադարձան այդ արտահայտությանն, ուրեմն՝ համակարծիք են Հերմնիե Նաղդալյանի հետ»,- ասաց բանախոսը: «Ինչ վերաբերում է, այսպես կոչված, վիճելի տարածքներին, իրավական որևէ հիմք չկա ապացուցելու, որ դրանք երբևէ պատկանել են Ադրբեջանին»,- ամփոփեց իրավապաշտպանը:
