Ապրիլյան պատերազմն ակնհայտ դարձրեց՝ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ:Մեզ պետք չեն հովանավորներ, սակայն պետք են դաշնակիցներ,հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
«Մենք այս հարցում պետք է խտրական և խիստ վերաբերմունք ցուցաբերենք, մինչդեռ հայկական դիվանագիտական միտքը հրահանգավորվում է Մոսկվայի կողմից: Մեր դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի, որ Արցախը դառնա բանակցային կողմ: Այնուհետ, պետք է վերադառնալ 1994 թվականի ֆիքսված վիճակին՝ հողային և զինադադարի առումներով»,- ասաց Անուշ Սեդրակյանը:
«Վերջին օրերն ապացուցեցին, որ Արցախը նստած է յուրաքանչյուր հայի գենի և արյան մեջ:Այն իրական համախմբման ամենակարևոր օբյեկտն է ու երբ կոռուպցիոն ռիսկերը սկսեցին չափվել զինվորի կյանքով, մենք բոլորս գիտակցեցինք հարցի սրությունը։ Իրավիճակը սրվեց նաև, երբ իշխող կուսակցութան և երկրի ղեկավարի գործողությունների մեջ անհամապատասխանություն նկատվեց: Այնպիսի տպավորություն է, որ այս տիրույթները գործում են առանձին»,- ասաց Անուշ Սեդրակյանը:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը