Դատավորների հեղափոխությունը

 Երևանի առաջին ատյանի դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, նոյեմբերի 19-ին մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը: Ըստ դատարանի` մերժման մասին որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Դատախազի բացարկի հայտում Քոչարյանի պաշտպանները նշել էին, որ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինը թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները։ Դատախազը, սակայն, անտեսել է դրանք և քննչական որևէ գործողություն չի ձեռնարկել, ինչն էլ հիմք է տվել պաշտպաններին պնդելու, թե դատախազ Պետրոսյանը դրսևորել է կանխակալ վերաբերմունք և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը նիստից հետո հայտարարել է, որ յուրաքանչյուր դատական նիստից ու նման ակտից հետո ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ այս պրոցեսը արդարադատության ու իրավական պետության հետ որևէ առնչություն չունի, դատավորն էլ ավելի է ամրապնդում այն կարծիքը, որ ինքը կանխակալ է գործում։ Խուդոյանը հայտարարել է, որ ինքը հիմքեր է տեսնում դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու համար, սակայն այդ հարցը պետք է քննարկի գործընկերների հետ։ Դատական նիստին ներկա էր նաև Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը, ով մեղադրող կողմի ելույթի ժամանակ ցուցադրաբար լքել է նիստերի դահլիճը` հայտարարելով, որ այլևս չի կարող ներկա լինել այս կրկեսին:

Նախօրիեն «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ Սևակ Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի դատական համակարգում տիրում է վախի մթնոլորտ: Ըստ նրա` դատավորները երազում են, որ Քոչարյանի գործը իրենք չքննեն: Ընդհանրապես փաստաբանը դատաիրավական համակարգի նկատմամբ ճնշումը չի կապում միայն Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։ Նա համոզված է, որ դատավորները պետք է ոտքի կանգնեն և պաշտպանեն իրենց իրավուքները. «Եվրոպայում դատավորների նկատմամբ նման ճնշումներն անձամբ դատավորները չէին հանդուրժի և առնվազն հազար դատավոր ոտքի կկանգներ․ Հայաստանում դատավորներն ամփոփված են իրենք իրենց մեջ, մինչդեռ պետք է դուրս գան, պայքարեն իրենց իրավունքների համար»,- ասել էր նա և իր մասնագիտական պրակտիկայից բերել կոնկրետ օրինակ, թե ինչպես են Պաղեստինի նման բռնապետական երկրում երեք դատավոր դեմ գնացել երկրի իշխանությանը և կայացրել արդարացման որոշում: Հետագայում այդ դատավորները տարբեր իրավիճակներում սպանվել են, բայց ամեն դեպքում նրանք ունեցել են համարձակություն` կայացնելու արդար որոշում` դեմ գնալով իրենց երկրի իշխանությանը, զոհելով սեփական կյանքը:

Ներկա իրավիճակում դատավոր աշխատել ու կայացնել արդարացի որոշումներ, այն էլ այնպիսի բարդ, հակասական և հնչեղ դատավարության ընթացքում, ինչպիսին Քոչարյանի գործն է, իրապես շատ դժվար է: Դատավորներն այսօր ավելի, քան երբևէ, կրկնակի ճնշման տակ են: Եթե նախկինում դատավորներն ուղղակի ճնշումների տակ էին քաղաքական բարձր իշխանության կողմից, ապա այսօր դրան գումարվել է նաև վստահության դեֆիցիտով հանրային ճնշումը: Հանուն արդարության պետք է նշել, որ Քոչարյանն այսօր քաղում է նաև իր սերմանած համակարգի պտուղները: Ժամանակին Հայաստանի որևէ նախագահ, այդ թվում նաև նույն ինքը` Քոչարյանը, այսպես էլ իրական անկախություն և ազատություն չտվեց դատարաններին: Արդյունքում մենք այսօր ունենք այն, ինչ ունենք:
Դատարաններն ու դատավորներն իրենք այսօր ունեն պաշտպանության կարիք: Հեղափոխական իշխանությունը ստեղծել է մի վիճակ, երբ ցանկացած դատավոր կարող է պիտակավորվել, հրապարակային պարսավանքի ենթարկվել և մերժվել, ինչպես դա տեղի ունեցավ Քոչարյանի կալանքը վերացրած դատավորների դեպքում: Նման իրավիճակից դատավորները պետք է ելք գտնեն ու թույլ չտան, որ օրենքով և սահմանադրությամբ իրենց վերապահված անկախությունը որևէ մեկը խլի: Ի վերջո, այսօր կայացված ցանկացած որոշման համար հետագայում իրենք պատասխանատու են դառնալու` օրենքի, խղճի և Աստծո առաջ: Դատավորները պարտավոր են անել իրենց հեղափոխությունը, որպեսզի այլևս երեբք որևէ իշխանություն չփորձի ունենալ գրպանային դատարան և կլանային դատավոր: Դատավորները պարտավոր են դա անել հանուն Հայաստանի Հանրապետության, նաև հանուն սեփական անձի և արժանապատվության:

 


 Հայկ  Դավթյան

 

 

դիտվել է 1635 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am