Նոր գրոհ Վանեցյանի դեմ

ԱԱԾ նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի դեմ իշխանությունը նոր գրոհ է ձեռնարկել: Ազգային հավաքականի Իտալիա-Հայաստան խաղի խայտառակ պարտությունը՝ 9:1 իշխանական շրջանակները փորձում են բարդել Վանեցյանի վրա: Խաղը դեռ չավարտված ֆեյսբուքում իշխանական եւ իշխանամերձ շրջանակներից արդեն քննադատությունների տարափ էր: Այսօր էլ Իմ Քայլի պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը գրեթե Վանեցյանի հրաժարականի հարց բարձրացրեց: Լրագրողների հետ զրույցում նա կատարվածի ողջ պատասխանատվությունը բարդեց Արթուր Վանեցյանի վրա՝ մարզչից հետո. «Բնականաբար, թիվ մեկ պատասխանատուն մարզիչն է, բայց մենք ունենք իրավիճակ, երբ Խաշմանյանն ընդամենը երկրորդ խաղն է, ինչ մարզիչն է ազգային հավաքականի, թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահն է ու պետք է 9:1 պարտությանը տա բացատրություն: Որեւէ բացատրություն չունի այդ արդյունքը ու որեւէ արդարացում չունի»,-  պարտության մասին ասաց նա, շարունակելով, որ ՀՖՖ-ում, մասնավորապես վերջին շրջանում կատարվածն իրենց համար անընդունելի է

Ավելին, սենսացիոն բացահայտում արեց՝ հայտարարելով, որ ԱԱԾ-ն պայմանավորված խաղերի հետ կապված բացահայտումներ է արել, որը եղել է վերջին մեկուկես տարում ու որեւէ արձագանք չի եղել, նաեւ յուրացումների հետ կապված բացահայտումներ էր արել ոստիկանության 6-րդ վարչությունը ու որեւէ քայլ չի արվել վերջին մեկուկես տարում: Դիտարկմանը, այդ դեպքում գործկոմը բոլորովին վերջերս ինչու առանձնակի համերաշխությամբ Վանեցյանի հետ փակ քննարկմանը հավաքականի մարզիչ ընտրեց՝ միաձայն կողմ քվեարկեց Աբրահամ Խաշմանյանի օգտին Արեն Մկրտչյանը պատասխանեց. «Քանի որ խախտվել էին բոլոր հնարավոր եւ անհնար ժամկետները եւ գիտեք, որ ազգային հավաքականը ձեւավորում են մարզիչները՝ կազմ, հայտացուցակ, մենք ունեինք մեկ օր, որպեսզի ազգային հավաքականն ունենա գլխավոր մարզիչ ու լիներ Աբրահամ Խաշմանյանը, թե մեկ այլ թեկնածու, գործկոմը պետք է կողմ քվեարկեր հանուն ազգային հավաքականի, այլապես ազգային հավաքականը չէր ձեւավորվի ու թիմը Հունաստանի եւ Իտալիայի խաղին չէր գնա, կունենայինք երկու տեխնիկական պարտություն՝ 3:0, 3:0»:

Ակնհայտ է, որ իշխանություններին առիթ է պետք Վանեցյանին թիրախավորելու: Հհետաքրքիր է՝ նույն այդ թիմն ինչու մեկուկես տարի չէր բարձրաձայնում ծախված խաղերի եւ այլնի մասին: Եթե Վանեցյանն իրենց քթի տակ խաղեր էր ծախում, ապա ինչ էին անում իրենք գործկոմում: Տրամաբանական պատասխանը երկուսն է՝ կամ այս մարդիկ ստում են, կամ ժամանակին փայ են ունեցել այդ գումարներից: Հետաքրքիր է՝ իշխանություն-Վանեցյան հերթական ռաունդը կհասնի իր հանգուցալուծմանը եւ կպահանջեն վերջինիս հրաժարականը, թե սա հերթական նախազգուշացնող, այսպես ասած՝ կոնտրոլի տակ պահող աղմուկն էր, որը բարձրացրեցին Վանեցյանին ինչ- որ ուղերձներ հղելու նպատակով:

Անի Սահակյան

դիտվել է 3457 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am