Հատուկ դպրոցի նախկին սանը մոր հետ մարդ է սպանել. մանրամաներ

Շմոլ գազից թունավորված ու մահացած երեխաների հայրն այսօր երեկոյան կամ վաղը առավոտյան լինելու է Հայաստանում․ այս մասին մեզ հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Նա խնդիրներ ուներ ՌԴ միգրացիոն օրենսդրության հետ, չունի համապատասխան փաստաթուղթ։ Մենք նրան այսօր ուշ երեկոյան կամ վաղն ենք սպասում։ Ռոստովի մեր գլխավոր հյուպատոսությունն է զբաղվում այդ հարցերով։ Երեկոյան կողմ դատական ակտի ենք սպասում, որը հնարավորություն կտա այդ քաղաքացուն՝ հատելու հայ-ռուսական սահմանը»,- ասաց մարզպետը։

4 երեխաների ու նրանց տատիկի՝ 77-ամյա Ժաննա Սիմոնյանի թունավորումն ու մահը շմոլ գազից առիթ դարձան քննադատելու կառավարությանը՝ գիշերօթիկ դպրոցները փակելու որոշման հետ կապված։ Կառավարությունն օգոստոսին որոշում կայացրեց փակել բոլոր գիշերօթիկները։ Դրանց փոխարեն գործում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, իսկ հատուկ դպրոցներում ներառված երեխաներին վերադարձնում են կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ, ընդգրկում հանրակրթական դպրոցների ներառական կրթության ծրագրերում։

Նոր Հաճնում մահացած 4 երեխաներից երկուսը նախկինում սովորել են թիվ 3 գիշերօթիկ դպրոցում, որն ամռանը փակվել է։ Երեխաներին վերադարձրին մի ընտանիք, որը փաստացի չկա։ Երեխաների հայրը Ռուսաստանում է, մայրը նրանց լքել է։ 77 տարեկան տատիկն էր հոգ տանում դեռահասներին, որը կարող էր, օրինակ, սկլերոզով տառապել ու գազը բաց թողնել։ Ստացվում է՝ կառավարությունը նոր Հաճնի դեպքում ունի իր մեղքի բաժինը։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասում է, որ ընտանիքը պետական հոգածության ներքո էր։ Ինչո՞ւմ է դրսեւորվել այդ հոգածությունը։ «Իրենք հաշվառված են եղել համայնքի սոցիալական ծառայությունում եւ մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների շահերի պաշտպանության բաժնում։ Այդպիսի խոցելի ընտանիքներում պարբերաբար տունայցեր են կատարվում։ Համայնքը սոցիալական այդպիսի վիճակում գտնվող ընտանիքներին նաեւ իր բյուջեից գումարներ է հատկացնում։ Մարզպետարանը հսկողություն է իրականացնում, որպեսզի համայնքը հավուր պատշաճի իրականացնի այս սոցիալական քաղաքականությունը»,- բացատրում է մարզպետը։ Հարցին, թե կոնկրետ այս ընտանիքին փող տվե՞լ են, նա պատասխանեց․ «Այո»։ Որպես կառավարության ներկայացուցիչ՝ Պետրոսյանը համաձայն է հատուկ դպրոցներն ու գիշերօթիկ հաստատությունները վերացնելու քաղաքականությանը։

Արդյոք ճի՞շտ է, որ պետությունն իրեն ամբողջությամբ ազատում է այս երեխաներին պահելու բեռից՝ նրանց վերադարձնելով նման ընտանիքների գիրկը։ Վարդ Կատինյանը, որը երկար տարիներ մանկատան, հատուկ դպրոցի տնօրեն է եղել, հիմա էլ աշխատում է Վաղարշապատի մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում, տեսել է այն երեխաների տառապանքը, որոնք չունեն ընտանիք ու անկողին։ «Ես առաջինն եմ եղել, որ ասել եմ՝ յուրաքանչյուր երեխա պետք է իր տանն ապրի, որ ո՛չ մաղձ ունենա, ո՛չ չարություն իր հասակակիցների նկատմամբ, որոնք ունեն այն, ինչ ինքը չունի»։ Նա կողմ է գիշերօթիկների փակմանը, սակայն կարծում է, որ անբարենպաստ ընտանիքների երեխաներին պահելու համար մի տեղ պետք է լինի։ «Պետք է տեղ լինի, որ այդ երեխաները, որոնք անբարենպաստ ընտանիքներից են, որոնք չունեն գնալու տեղ, կարողանան մնալ։ Երկիրը գնում է երեխաներին ընտանիք վերադարձնելու ճանապարհով։ Այդ ընտանիքները սեփական կլինեն, թե խնամատար, ամեն դեպքում, ես կողմ եմ, որ գիշերօթիկ հաստատություն չլինի։ Երեխան պետք է իր մահճակալն ունենա եւ ոչ թե ընդհանուր ննջարանում քնի»,- ասում է Վարդ Կատինյանը։ Մեր առարկությանը, թե այդ ընտանիքներում բռնություն կա, նա հակադարձում է․ «Եթե այդ տեսանկյունից նայենք, շատ բարդ կլինի որեւէ գործ անելը։ Ընտանիքն այդ երեխայի տերն է, եթե ինքը բռնություն է կիրառում, հասարակությունը պետք է թույլ չտա»։

Սակայն փաստ է, որ անապահով ընտանիքների երեխաները, հաստատությունից դուրս գալով, հայտնվում են անբարենպաստ պայմաններում եւ, փաստորեն, անվերահսկելի իրավիճակում։ «Էդ երեխաներին ուղարկում են տներ ու հաշվի չեն առնում այդ երեխաների ծնողների վիճակը։ Իմ աշխատած տարիներին, մոտ 10 տարի առաջ այդ դպրոցի երեխաների 80 տոկոսի մայրիկները մարմնավաճառներ էին։ Շատ մեծ է հանցավորությունն այդ ընտանիքներում»,- ասում է հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Ս․ Ու․-ն։

Որպեսզի լիարժեք պատկերացնենք, թե ինչ միջավայրում, ինչ մարդկանց ձեռքում կարող է հայտնվել երեխան, անդրադառնանք 2016 թվականին Առինջ գյուղում մոր եւ որդու կողմից կատարված սպանությանը։ Արշակ Ժ․-ն, որը հատուկ դպրոցի նախկին սան էր, մոր՝ Սրբուհի Ժ․-ի հետ գնացել էր Առինջի բնակիչ Բարկիֆ Կարա Յակուբյանի բնակարանը։ Մայրը սեքսուալ գործողություններ էր կատարել Կարա Յակուբյանի հետ։ Մայր եւ որդի ոգելից խմիչք էին օգտագործել, ընթրել Կարա Յակուբյանի հետ։ «Բարկիֆ Կ․-ի հետ փոխադարձ համաձայնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել, ինչից հետո վերջինս մերկ վիճակում մտել է լոգարան, որից հետո Արշակ Ժ․-ն, Բարկիֆ Կ․-ի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածել է նրա ծոծրակին եւ պարանոցից բռնած՝ տարել զուգարան ու 3 անգամ ուժգին հարվածել գլխին։ Արշակ Ժ․-ի կողմից Բարկիֆ Կ․-ին զուգարանում պահելու հանգամանքից օգտվելով՝ Սրբուհի Ժ․-ն հափշտակել է տարբեր իրեր․․․ իսկ որդին, Բարկիֆ Կ․-ին թողնելով անօգնական, անջատել է զուգարանի լույսը, մտել հյուրասենյակ, հափշտակել մազ կտրելու էլսարք եւ հեռացել: Բարկիֆ Կ․-ն պատճառած վնասվածքներից 20.02.2016թ. գիտակցության չգալով՝ մահացել է»,- ասված է մեղադրական եզրակացության մեջ։ Նախկինում Արշակը Նուբարաշենի հատուկ դպրոցի սան էր, իսկ նրա մայրը՝ տնային տնտեսուհի։ Նա եւս, ինչպես 77 տարեկան տատիկն ու թոռները, Կոտայքից էր, ապրում էր Աբովյանում։ Մաքուր ու մեծ կահավորված բնակարան ուներ։ Որդուն՝ Արշակին, ուղարկում էր Երեւանի կենտրոն՝ սրբի նկար վաճառելու։ Արշակը հաճախ փախչում էր թիվ 18 հատուկ դպրոցից։ Մանկավարժները, ոստիկանության անչափահասների բաժնի տեսուչները նրան գտնում էին ու փողոցից բերման ենթարկում դպրոց։ Այժմ Արշակ Ժ․-ն «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ է, իսկ նրա մայրը պահվում է «Աբովյան» քրեակատարողական հաստատությունում։

hraparak.am

դիտվել է 2150 անգամ
Լրահոս
«Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է Նիկոլ Փաշինյանը հենց հիմա պետք է կանգնած լիներ դատարանի առջև․ Արմեն Աշոտյան (video) Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video) Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video) «ՔՊ–ն ինքն իր ոտքին կրակեց․․․»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան (video) Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան Ադրբեջանական զորքերը հրատապ պետք է վռնդվեն այդ տարածքից․ մենք հստակ պահանջներ ունենք․ Չուլջյան (video) Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am