Կարևորը քաղաքական միավորներ հավաքելն է. իշխանության ողջ ռեսուրսը ներդրվում է շոուների սպասարկման համար

Փաստը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հանցագործությունների թվի մեծ աճ է նկատվում: Խոսքը հատկապես վերաբերում է ծանր հանցագործություններին, որոնց թիվն աճել է 30 տոկոսով:


Այս տարվա առաջին 9 ամիսներին տեղի է ունեցել 36 սպանություն ու 24 սպանության փորձ։

Ինչ վերաբերում է ընդհանուր հանցագործությունների վիճակագրությանը, ապա վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն, 2019 թ. հունվարսեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 18 հազար 865 հանցագործություն։


Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 17 հազար 673 հանցագործություն։

Ուշագրավ է նաև այն, որ հանրապետությունում այս տարի շուրջ 50 տոկոսով աճել են զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերը։

Աճ է գրանցվել նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես անձնական գույքի հափշտակությունների գծով։

Իշխանափոխությունից հետո հանրության մոտ կար այն մտայնությունը, թե պետք է տեղի ունենա հանցագործությունների նվազում, սակայն, ինչպես տեսնում ենք, տեղի է ունենում հակառակ գործընթացը:

Հանցագործությունների աճը պայմանավորված է առաջին հերթին իշխանությունների կողմից վարվող քաղաքականությամբ:

Անցած տարի տեղի ունեցած համաներման արդյունքում մեծ թվով դատապարտյալներ, այդ թվում՝ ծանր հանցագործություն կատարած անձինք, հայտնվեցին ազատության մեջ:

Կառավարման ղեկը ստանձնելուց հետո նմանատիպ խոշոր համաներման միջոցով իշխանությունները նպատակ էին հետապնդում հասարակության ներսում իրենց համար դրական իմիջ ձևավորել, սակայն համաներման գործընթացը թանկ նստեց հասարակության համար, քանի որ ազատվածների զգալի մասը ուղղվելու փոխարեն փաստացի շարունակեց «հին գործը»:

Երկրում հանցագործությունների կանխմանն ուղղված գործողությունների արդյունավետությունը իջավ ցածր մակարդակի, քանի որ իշխանություններին այլ հարցեր էին հետաքրքրում.

կոռուպցիայի դեմ պայքարի և աղմկահարույց որոշ գործերի բացահայտման աստառի ներքո նրանք զբաղված էին աղմկահարույց ձերբակալությունների կազմակերպման, քաղաքական շոու ապահովելու, տարբեր մարդկանց ասֆալտին փռելու, քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու և հասարակության շրջանում իրենց իմիջը փրկելու գործով, որն արդեն իսկ որոշ քաղաքագետներ որակել են «սիզիփոսյան աշխատանք» հայտնի ձևակերպմամբ:

Փոխանակ անվտանգային համակարգի ողջ ռեսուրսները դրվեին արտաքին և ներքին սպառնալիքների չեզոքացմանը, ներդրվում էին քրեական գործերի հարուցման, շոուների իրականացման մեջ, իսկ հետո պարզվում էր, որ այդ գործերից շատերը հիմնավորված չեն:

Օգտվելով այս իրավիճակից՝ հանցագործ տարրերը անցնում են գործի, և զարմանալի չէ, որ այս օրերին շատ ենք լսում գողությունների և սպանությունների մասին:

Եվ բանը հասել է նրան, որ չկա անվտանգության զգացողությունը. մարդիկ անհանգստացած են, որ ամեն պահի յուրաքանչյուր ոք կարող է դառնալ հանցագործության թիրախ:

Բացի այդ էլ բոլոր այն մարդիկ, որոնք մասնակցություն են ունեցել անցած տարի Փաշինյանի գլխավորած շարժմանը և հանրահավաքներին, մտածում են, թե իրենք էլ օգուտներ պետք է ունենան, բա էլ ինչի՞ համար են հեղափոխություն արել:

Ուստի այս մտայնությունը պատճառ դարձավ, որ շատերը սկսեցին մտածել, որ կարող են անպատիժ գործունեություն ծավալել:

Այս օրերին իշխանության կողմից շատ է պրոպագանդվում իրենց կողմից առաջ քաշված քրեական մշակույթը քրեորեն պատժելու նախաձեռնությունը, սակայն անդրադարձ չի կատարվում այն հարցին, թե արդոք միայն այդ նախաձեռնությունը բավարար է հանցագործությունների թիվը նվազեցնելու համար:

Հանցագործությունների թվի նվազեցմանը հասնելու համար պետք է համընդհանուր մոտեցում, որի արդյունքում ոչ միայն հանցագործությունների կանխման և նախականխման մեխանիզմները կթարմացվեն, այլև պետական քարոզչության մեջ հատուկ ուշադրություն կդարձվի օրինապահ քաղաքացիների ձևավորման հարցին և մատաղ սերնդի դաստիարակությանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 487 անգամ
Լրահոս
Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am