Մակրոնն ասաց՝ Ֆրանսիան շատ ուշադիր հետևում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքին փաստաբան. video

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության հետ կապ չունի։ Այս իշխանության նպատակն է, որ Սահմանադրությունը համապատասխանի հեղափոխության օրենքներին, իսկ այս դեպքում մենք չենք կարող խոսել Սահմանադրությունից ու սահմանադրականությունից, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը։

Վերջինիս խոսքով՝ Հայաստանը Սահմանադրություն չունի և այսօր իշխանություններն առաջնորդվում են հեղափոխությամբ։

Փաստաբանը դատաիրավական համակարգի նկատմամբ ճնշումը չի կապում միայն Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։ Նա համոզված է, որ այս խնդիրը կարող են լուծել դատավորները՝ ոտքի ելնելով։ Փաստաբանը վստահեցնում է, որ Եվրոպայում դատավորների նկատմամբ նման ճնշումներն անձամբ դատավորները չէին հանդուրժի և առնվազն հազար դատավոր ոտքի կկանգներ․«Հայաստանում դատավորներն ամփոփված են իրենք իրենց մեջ, մինչդեռ պետք է դուրս գան, պայքարեն իրենց իրավունքների համար»։

Հարցին՝ հասկանալի է արդյոք, թե ինչու են հայ դատավորները վախեցած և չեն պայքարում իրենց ազատության համար, ինչպես օրինակ՝ մի առիթով արել են Պաղեստինի դատավորները, փաստաբանը պատասխանել է, որ անկախ նրանից, թե ինչ քայլեր կիրականացնի իշխանությունը դատաիրավական համակարգի դեմ, միևնույն է՝ հույսը մնում են դատավորները։

Փաստաբանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող դատավարությունից, ասել է․ «Երկրորդ նախագահի դատավարությունը մեկ անձի վրեժխնդրությունն է մյուսի նկատմամբ։ Մի մարդ, ով տասը տարի առաջ տեղի ունեցած դեպքերին եղել է դեպքերի մի կողմում, որոշել էր, որ իշխանության գալուն պես պետք է այնպես անի, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի»։ Փաստաբանը չհերքեց նաև, որ իր շատ գործընկերների հետ զրույցներում նա բազմիցս լսել է, որ ոչ աղմկոտ գործերով դատավարություններում փոփոխություն դեպի լավը նկատելի են։

Ամփոփելով խոսքը՝ փաստաբանը նշել է, որ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության վերաբերյալ նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին․ «Նամակս ուղղելուց մեկ ամիս անց նախագահ Մակրոնից ստացա պատասխան, որտեղ ասվում էր՝ վստահ եղեք, որ Ֆրանսիան շատ ուշադիր հետևում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքին»։

դիտվել է 1148 անգամ
Լրահոս
Սրանց բոլոր գործողությունները 2 սխեմայի մեջ են տեղավորվում․ Օհանյան Փաշինյանի հրահանգը՝ մարզպետներին. «Նենց արեք` ընդդիմադիր քաղաքացիները մեր կողմն անցնեն»․ «Իրավունք» Անչափահասի մայրը հիվանդ է, հայրը՝ բանտում. «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը Վեհափառի մոտ իր համար բարեխոսող է փնտրում. «Իրավունք» Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ» ՔՊ-ի նախընտրական ցուցակը խմբագրման փուլում է. «Հրապարակ» Դպրոցների հետ կապված՝ Փաշինյանն իրականացնում է «նախկինների ծրագիրը»․ «Հրապարակ» Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» 5 անշարժ գույք, 15 մլն եկամուտ և նոր հողամաս. փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ» Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն Ագրեսորը նահանջելու է այն ժամանակ, երբ ապօրինությամբ ձեռք բերվելիքը ավելի փոքր է, քան դրա համար վճարվող գինը. Խուդոյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին տեղափոխել են դատարան Վրաերթ՝ մահվան ելքով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում մեկնարկել են Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունները Զգուշացում․ ապրիլի 15-ին Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան Դատախազությունը գույքային հայց ներկայացրեց Սեյրան Օհանյանի դեմ, պահանջեց բռնագանձել 13 մլն դրամ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու պատճառը Խեղճության ու տկարության այդ պոռթկումներդ վիճակդ միայն բարդացնում են. Էդգար Ղազարյան Թուրքիայից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք է գրանցվել Ծննդյան խնջույքին վիճաբանություն է առաջացել, ամուսինները մարմնական վնասվածքներով հիվանդանոցում են ՀԿԿ-ն միջնորդել է տնային կալանք կիրառել Գոհար Ղումաշյանի նկատմամբ 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am