«Կոռուպցիոներներն» ընդեմ կոռուպցիայի

Խորհրդարանում քննարկվում էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման հարցը, ու արդեն այս շաբաթ վերջապես պարզ կդառնա հանձնաժողովի առաջին կազմը, եթե իհարկե քվեարկությունը չտապալվի։Նոր ստեղծվելիք և, ըստ էության, Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին փոխարինող այս հանձնաժողովը հինգ անդամ է ունենալու, որոնց առաջադրում են կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և Ազգային ժողովի խմբակցությունները։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքով նորաստեղծ ինքնավար մարմինն իրավասու կլինի ընդունել պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը, դրանք ուսումնասիրել, հայտնաբերել շահերի բախման դեպքեր, հարուցել վարույթներ, հանցակազմ գտնելու դեպքում դրանք ուղարկել իրավապահներին, զբաղվել հակակոռուպցիոն կրթությամբ և այլն:
Խորհրդարանը լսեց թեկնածուներին, որոնք հիմնականում հանրությանն անհայտ դեմքեր են: Հանձնաժողովի թեկնածուների փակ քվեարկությունը կանցկացվի վաղը:

Խմբակցությունների անունից հնչեցված ելույթների ընթացքում դրական գնահատականներ հնչեցին առաջադրված բոլոր թեկնածուների մասին: Սակայն արդյոք հանձնաժողովը կդառնա կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորագույն օղակ, հանձնաժողովի ձեւավորման ոդիսականը մեծ հույսեր չի տալիս:

Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը ընդունվել էր դեռեւս 2017 թվականին, եւ սահմանում էր մրցութային հանձնաժողովի ներգրավմամբ հանձնաժողովի ձեւավորման կարգը։ Իսկզբանե նախատեսվում էր մրցութային հանձնաժողովով ձեւավորել կազմը: Դրանում պետք է ընդգրկված լինեին նաեւ քաղհասարակության ներկայացուցիչներ, սակայն չգիտես ինչու վիժեցվեց այդ դրույթը եւ կառավարություն-ընդդիմադիրներ ըստ ամենայնի փոխհամաձայնությամբ հանձնաժողովը կձեւավորվի զուտ քաղաքական գործընթացների ու համաձայնությունների արդյունքում:
Թերեւս այս պատճառով էր անընդհատ ձգձգվում հանձնաժողովի ձեւավորումը: Չնայած այն հանգամանքին, որ կային հանձնաժողովի ձեւավորման հստակ օրենսդրական ժամկետներ, իշխանափոխությունից հետո երկիրը մոտ մեկուկես տարի մնաց առանց հանձնաժողովի, համապատասխանաբար նաեւ առանց հայտարարագրման պատշաճ համակարգի։ Իշխանափոխությունից մեկ տարի հետո՝ այս տարվա հունիսին իշխող ուժը վերջապես ձեռնամուխ եղավ հանձնաժողովի ձեւավորմանը՝ վերաձեւելով հանձնաժողովի կազմը իր կադրային բանկի եւ քաղաքական նպատակահարմարություններին համաձայն։
Իջեցվել են նաեւ հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ճանաչում, մասնագիտական ստաժ ունենալու, տարիքային ցենզին բավարարելու պահանջները, կրկնակի կրճատելով աշխատանքային ստաժի պահանջը։
Այսպիսով՝ ի տարբերություն նախկինների, նորերը անգամ ֆորմալ առումով չեն պահպանում հստակ՝ միջազգային չափորոշիչներով ձեւավորվող կառույցի ձեւավորման կարգը, այսքանից հետո կարելի է կանխատեսել, թե ինչպիսի պայքար է ընթանալու կոռուպցիայի դեմ: Սսա այն դեպքն է, երբ գառներին ի պահ են տալիս գայլերին, հասկանալի է չէ՞, որ կոռուպցիան իշխանական օղակներում է, իսկ իշխանությունը չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է:

Անի Սահակյան

դիտվել է 819 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am