Մովսես Հակոբյանի հրաժարականի լույսն ու ստվերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից: Հակոբյանի ազատման պաշտոնական մեկնաբանությունն ուշանում է, բայց վստահաբար նրան չեն ազատել ինչ-որ հանցանք գործելու համար, այլապես հեղափոխությունից հետո չէին էլ նշանակի՝ հաշվի առնելով Մոսիի «փառահեղ» անցյալը։
Մեծ է հավանականությունը, որ նրան ապագայում նոր պաշտոնի կնշանակեն եւ որ լուծարվում է ռազմական տեսուչի ինստիտուտը ու նոր կառույց ձեւավորվում, որտեղ էլ ըստ ամենայնի կտեղափոխվի Հակոբյանը։ Իշխանության «փաստաբանների» մեկնաբանություններն արդեն իսկ որոշակիրորեն լույս են սփռում Հակոբյանի պաշտոնանկության վրա։ Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ «աշխատանքային ազատման» մասին է խոսքը, թե ինչ պետք է հասկանալ այդ ձեւակերպման տակ, հայտնի է միայն Քոչարյանին, բայց նրա հաջորդիվ մտքերից կարելի է գուշակել, թե ինչ նկատի ունի նա։

Դիտարկմանը, որ Մովսես Հակոբյանն այն պաշտոնյաներից էր, որը նախկին իշխանության հետ էր ասոցացվում, Անդրանիկ Քոչարյանն մի կարեւոր ուղղում է անում՝ նախկինի նախկին էլ է եղել. «Ընդհանրապես մեր զինվորականները ծառայություն մատուցել են բոլոր իշխանությունների ժամանակ: Ուրիշ բան, որ տարբեր ժամանակաշրջանում մեր զինվորականության նկատմամբ եղել է ուրիշ վերաբերմունք, որովհետեւ եղել է իշխանություն, որը մեր բանակին հասցրել է մեծ վնաս՝ նրանց օգտագործելով ներքաղաքական խնդիրների մեջ, ինչպիսին եղել է Մարտի 1-ը»: Այսինքն, մարդը կարող է ինչ հանցագործություններ ասես արած լինի, միայն թե մասնակցած չլինի մարտի մեկի իրադարձություններին, բայց ավելի ուշագրավ է Քոչարյանի մտքի շարունակությունը․«Ես կարող եմ ասել, որ Կամո Քոչունցն էլ, Վաչագան Ներսիսյանն էլ մեր ԶՈՒ-ում ժամանակին ծառայություններ մատուցած զինվորականներ են, նաեւ Մովսես Հակոբյանը: Վերջին հաշվով մի մոռացեք, որ Մովսես Հակոբյանը եղել է մեր լեգենդար հրամանատարներից մեկի շտաբի պետը՝ Մարտունու պաշտպանական շրջանի, որի հրամանատարը եղել է Մոնթե Մելքոնյանը… Ուրիշ բան, թե ինչ արեցին մեր զինվորականների հետ հետագայում իշխանությունները»: Հարցին՝ իր հետագիծը նայելով՝ ի՞նչ եք կարծում, կարո՞ղ էր Մովսես Հակոբյանը թաթախված լինել կոռուպցիոն կամ այլ գործարքների մեջ՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել, ձեր հարցերը պետք է տաք այլ տեղ»:

Այսինքն՝ ի հեճուկս ակնհայտ իրողությունների, Քոչարյանը փորձում է մաքրել Հակոբյանի մեղքերը եւ ասել, որ հայրենիքին մեծ ծառայություն մատուցած գեներալներից մեկն է, սա այն պարագայում, երբ իշխանության համար կենաց-մահու խնդիր դարձած Մարտի 1-ի իրադարձություններին Հակոբյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր, էլ չենք խոսում պետական միջոցների նրա անծայրածիր ավարի մասին, որի վերաբերյալ մամուլում բազմաթիվ նյութեր են գրվել։ Իշխանությունը առաջնորդվում է «պոլիփետ լինի, մերոնցից լինի» սկզբունքով , մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Հակոբյանի վրա «թեմա» չկա եւ պաշտոնանկությունը սոսկ ժամանակավոր է։

Անի Սահակյան

դիտվել է 3484 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am