«Բատկան» նորից դժգոհ է Պուտինից. Զենք՝ ոչնչի դիմաց

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հայտարարել է, որ 2020-ին նախատեսված նախագահական ընտրություններին կառաջադրի թեկնածությունը: Նա ասել է, որ ընտրությունները հավանաբար տեղի կունենան գալիք տարվա ամռանը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն 1994 թվականից մինչ հիմա Բելառուսի անփոփոխ նախագահն է:

Լուկաշենկոն նշել է, որ չի կառչելու նախագահական աթոռից, սակայն պատրաստվում է նախագահի պաշտոնը լքել միայն բելառուսցիների՝ իր թեկնածությունը մերժելուց հետո։ Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պլանավորում փոխել երկրի սահմանադրությունը 2020 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին։

Ապա, նա քննադատել է Ռուսաստանին՝ նշելով, որ յուրաքանչյուր տարի տնտեսական նոր սահմանափակումներ են կիրառվում Բելառուսի դեմ: Նրա խոսքով, քանի դեռ չեն լուծվի Բելառուսին էներգակիրների մատակարարման հարցերը, և չեն հանվի առևտրային արգելքները, Ռուսաստանի հետ ինտեգրման «ճանապարհային քարտեզը» չի ստորագրվի:
«Վերջերս Բելառուսն իր գումարներով Ռուսաստանից գնեց Су-30СМ ինքնաթիռներ:

Բայց դրանով մենք կատարում ենք նաև Ռուսաստանի բնակչության անվտանգության ապահովումը: Ուրեմն ինչո՞ւ մեզ չօգնել: Մենք կարողանում ենք զենքից օգտվել ռուսներից ոչ պակաս լավ, սակայն դրա համար վճարում ենք ահռելի գումարներ»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Այս հայտարարությունը Բելառուսի նախագահն արել է 2017 թվականին պատվիրած 12 կործանիչներից առաջին երկուսի՝ Բելառուսի 61-րդ ավիաբազա բերվելու առիթով:
ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ նշել է, որ Լուկաշենկոյի հայտարարությունը ցույց է տալիս նրա՝ կործանիչներն անվճար ստանալու հույսը, սակայն Ռուսաստանն առանց այն էլ ՀԱՊԿ գործընկերներին զենք է վաճառում Ռուսաստանի ներքին գներով, ոչ թե արտահանման արժեքով:

«Բելառուսի համար բացառություն անելը կնշանակեր, որ ստեղծվում է իրավիճակ, որը «կհնձի» ամբողջ զենքի վաճառքը ՀԱՊԿ-ում: Բացի այդ, Ալեքսանդր Գրիգորևիչը բավականին հետաքրքիր կարծիք ունի, թե որ միջոցներն են իր սեփականը, որը ոչ, քանի որ կա հավանականություն, որ այդ զենքերը նրանք գնել են հենց Ռուսաստանի կողմից վերցված վարկով»,- նշել է պաշտոնյան:

Նրա կարծիքով՝ Լուկաշենկոյի հայտարարությունները կապված են 61-րդ ավիաբազայում ռուսական կործանիչների տեղակայման վերաբերյալ Մոսկվայի և Մինսկի տարաձայնություններով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1190 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am