Ահազանգ և բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. հային զրկել են Հայաստան մուտք գործել

Բաց նամակ ՀՀ վարչապետ պ-ն Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացի Սուսաննա Առաքելյանից

Սարսափով տեղեկացա, որ Ձեր կողմից հռչակված Նոր Հայաստանում հայերին զրկում են մուտքի իրավունքից։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ամուսինս՝ Յուրիկ Անդրանիկի Հովհաննիսյանը՝ Ղազախստանի քաղաքացի։ 1998թ.-ից ապրում ենք Ղազախստանում ամուսնուս և որդիներիս հետ։ Ես, ի միջի այլոց, Ղազախստանի Հանրապետության Պավլոդարի մարզի <<Հայրենիք>> հայկական համայնքի փոխտնօրենն եմ և Ղազախստանի հանրապետության բոլոր մարզերի հայոց լեզու ուսուցանող ուսուցիչների մեթոդիստը, միաժամանակ դասավանդում եմ Պավլոդար քաղաքի Ազգային Վերածննդի դպրոցում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն, նպաստելով հայապահպանության գործին սփյուռքում, որի համար բազմիցս արժանացել եմ տարբեր խրախուսական պատվոգրերի։

Ավագ որդիս՝ Անդրանիկ Յուրիկի Հովհաննիսյանը 2011թ.-ից ապրում և սովորում է Հայաստանում։ Գերազանցությամբ ավարտել է Երևանի Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ Այժմ սովորում է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ Միաժամանակ աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմին առընթեր Օրբելի կենտրոնում՝ որպես փորձագետ։ Հայ-ռուսական համալսարանի և Օրբելի կենտրոնի կողմից մեկ շաբաթ առաջ գործուղվել էր Տաջիկստան՝ մասնակցելու Կենտրոնական Ասիայի պետություններին նվիրված միջազգային գիտաժողովին։ Նոյեմբերի 16-ին ՀՀ վերադառնալիս Զվարթնոց օդանավակայանում որդուս արգելել են մուտք գործել ՀՀ՝ առանց որևէ բացատրության։ 12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսել են Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկացնեմ, որ որդիս շատ հայրենասեր է ու պատրաստ է իր ողջ իմացությամբ օգնել Հայաստանին ու Արցախին։

Եզրակացությունը կարող է մեկը լինել. կներեք արտահայտությանս, բայց կարծեք աշխարհի քաղաքական քարտեզի վրա Ադրբեջանից բացի հայտնվել է ևս մեկ երկիր՝ Նոր Հայաստանը, որը արգելում է հայրենասեր հայերի մուտքը Հայաստան։ Ես որպես ՀՀ քաղաքացի՝ Ձեզանից պահանջում եմ պատասխան, ինչու՞ են ավագ որդուս արգելել մուտք գործել Նոր Հայաստան։ Թե՞ Նոր Հայաստանը այլևս հայրենասեր հայերի հայրենիքը չէ ։
Ուզում եմ տեղեկացնել նաև, որ շատ շուտով Հայաստան եմ այցելելու։ Հուսով եմ, որ իմ մուտքը ՀՀ ևս արգելափակված չէ:

դիտվել է 11755 անգամ
Լրահոս
«Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է Նիկոլ Փաշինյանը հենց հիմա պետք է կանգնած լիներ դատարանի առջև․ Արմեն Աշոտյան (video) Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video) Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video) «ՔՊ–ն ինքն իր ոտքին կրակեց․․․»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան (video) Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան Ադրբեջանական զորքերը հրատապ պետք է վռնդվեն այդ տարածքից․ մենք հստակ պահանջներ ունենք․ Չուլջյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am