Մետրոյի նախագծից խեր-խաբար չկա

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները ֆեյսբուքյան գրառումներում բարձրաձայնում են, որ տրանսպորտային նոր հանգույցների կառուցման և ճանապարհային ցանցի զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը միֆ են:

Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագծը, որի մասին հայտարարել էր քաղաքապետ Հայկ Մարությանը, ներառված չէ Երևանի հնգամյա զարգացման ծրագրում. «Հարգելի համաքաղաքացիներ, պետք է Ձեզ հերթական անգամ հիասթափեցնեմ։ Մոռացեք այս նախագիծը։ Քաղաքապետի կողմից ներկայացված հնգամյա զարգացման ծրագրում չկա այս նախագիծը, ինչպես եւ չկա որեւէ ստորգետնյա կամ վերգետնյա անցում կառուցելու տեսլական։ Չկա երթեւեկությունը թեթեւացնող որեւէ էստակադայի /հանգույցի կառուցում!!!

Ալեեեեեե հոպ, կա նախագիծ, չկա նախագիծ»,- գրել է նա:

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ բարձրացրել է մետրոյի նոր կայարանի և ճոպանուղու հարցը` նշելով, որ դրանք ևս միֆ են: Ըստ ավագանու անդամի` մետրոյի և ճոպանուղու էսքիզները, որոնք կայունորեն գովազդվեցին, կարող էին անել ճարտարապետական ավարտած կամ նույնիսկ դեռ սովորող ցանկացած մեկը.
«Բայց այ իրագործման համար Ձեր նշած ներդրումներին սպասում էին նաեւ քաղաքապետեր Համբարձում Գալստյանը, Վահագն Խաչատրյանը, Աշոտ Միրզոյանը, Վանո Սիրադեղյանը, Սուրեն Աբրահամյանը, Ալբերտ Բազեյանը, Ռոբերտ Նազարյանը, Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, Կարեն Կարապետյանը, Տարոն Մարգարյանը....»,- գրել է նա` ընդգծելով, որ քաղաքային նոր իշխանության հնգամյա ծրագրում մետրոյի եւ ճոպանուղու մասին գրված է. սկիզբ՝ 2019, ավարտ՝ կախված ներդրումներից: Իսկ ներդրումներ, քանի որ չկան, հետևաբար, դրանք թղթի վրա մնացած նախագծեր են:
Մեր կողմից ավելացնենք, որ գեղեցիկ ու դիտարժան նախագծեր ու էսքիզներ «Երևաննախագիծ» ինստիտուտի արխիվներում, մշակված դեռևս խորհրդային տարիներից, շատ կան: Անկախության շրջանում ևս Երևանի զարգացման բազմաթիվ հետաքրքիր նախագծեր են մշակվել, դրանցից որոշներն անգամ ներկայացվել են հանրությանը: Օրինակ` Գլխավոր պողոտայի մի հատվածում պիտի կառուցվեր Հին Երևան պատմաճարտարապետական հատվածը, որտեղ պետք է համախմբվեին Երևանի կենտրոնի հուշարձան շենքերը, որոնք տարբեր տարիներին քանդվել ու կոնսերվացվել են: Ճարտարապետ Լևոն Վարդանյանը նախագիծը վաղուց է ավարտել, բայց ներդնողներ այդպես էլ չկան: Կար գաղափար` Հաղթանակ կամրջից դեպի Իսակովի պողոտա ձգվող Հրազդանի ձորի և Կիլիկիա թաղամասի հատվածում կառուցել նոր Երևան կամ Երևան սիթի թաղամասը, որը կլիներ ժամանակակից գործարար կենտրոն: Այսպիսի նախագծերի օրինակներ շատ կարելի է բերել, ավելին` այդ գաղափարներով կարելի է անվերջ հիանալ: Բայց երբ դրանք մնում են թղթի վրա, դա առնվազն նշանակում է` քաղաքային իշխանությունը չի կարողանում լավ աշխատել: Երևանը մշտապես ունեցել է շատ մեծ ներդրումային պոնտենցիալ, որի արդյունավետ օգտագործումը ապահովել է նաև տնտեսական աճ: Հայկ Մարությանը, իր աշխատակազմի աշխատավարձերը բարձրացնելուն զուգահեռ, պարտավոր է նաև հանրությանը զեկուցել, թե ինչու են մետրոյի, ճոպանուղու և այս կարգի մնացած նախագծերը մնացել թղթի վրա:


Հայկ Դավթյան

դիտվել է 2126 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am