Պան Գի Մունի կոչը Ռուսաստանին և ԱՄՆ-ին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել ազդել Սիրիայում հակամարտող կողմերի վրա զինված ընդհարումները դադարեցնելու համար, հայտնում է Reuters-ը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է ապահովել Հալեպի հիվանդանոցի վրա հարձակման անաչառ հետաքննություն, որի արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ:
