Գույքի բռնագանձման վտանգը. առաջնորդվելու են մեղավորության կանխավարկածով

Քաղաքական հերթական սկանդալը կարող է պայթել արդարադատության նախարարության մշակած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի առիթով:

Այն արդեն ներկայացվել է հանրային քննարկման, որից հետո կհաստատվի կառավարության կողմից և կուղարկվի Ազգային ժողով: Այս օրենքը լրջորեն անհանգստացնում է հատկապես քիչ թե շատ նշանակալի կարողություն ունեցող անձանց: Բոլորը հասկանում են, որ իշխանությունը այս օրենքի ընդունումից հետո կարող է կապիտալի վերաբաշխում սկսել, ինչը հեղափոխության ծրագրային դրույթներից է:

Օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա ձեռքբերումը օրինական եկամտի աղբյուրներով չի հիմնավորվում: Բռնագնձման ռիսկը տարածվում է 50 միլիոն դրամից բարձր արժեքով գույքի վրա: Նախագծով նախատեսվում է, որ բռնագանձման ենթակա կարող է լինել ապօրինի ծագում ունեցող այն գույքը, որի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 մլն. դրամը՝ հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1)առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, որով հաստատվում է օրենքի նախագծով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարումը.
2)այդ հանցագործություններից որեւէ մեկի հատկանիշներով հարուցված քրեական գործով անձը ներգրավվել է որպես մեղադրյալ.

3)առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է կամ կասեցվել է օրենքի նախագծով նախատեսված հիմքերից մեկով.
4)օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ պաշտոնատար անձի կողմից ձեռք է բերվել ապօրինի ծագում ունեցող գույք։

Այս կետերը, մեղմ ասած, շատ վիճելի են, որովհետև 50 մլն դրամ շուկայական արժեքը կարող է տարածվել, օրինակ` Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում գտնվող 1-3-սենյականոց բնակարանների մեծ մասի վրա: Օրինագծում առկա մյուս ռիսկն այն է, որ նախագծով նախատեսված է, որ օպերատիվ-հետախուզական տվյալների հիման վրա, ՀՀ դատախազությունը կարող է սկսել ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց, ընդ որում այդ նպատակով կարող է ստանալ դատարանի թույլտվությունը` բանկային գաղտնիք ստանալու վերաբերյալ՝ ընդամենը հիմնավորելով, որ դա անհրաժեշտ է գործի ուսումնասիրության համար:

Ի դեպ, գործընթացը հրապարակային չէ. մարդը կարող է անգամ տեղյակ էլ չլինել, որ դատախազությունն ուսումնասիրում է իր գույքի օրինականությունը: Այստեղ խնդիր է առաջանալու նաև բանկային օրենսդրության հետ կապված. բանկային գաղտնիքը մարդու մասնավոր սեփականության իրավունքին է առնչվում և դրան տիրապետելու իրավունք որևէ պետական մարմին չի կարող ունենալ: Եթե դատախազությունը անարգել կարաղոցավ ստանալ բանկային գաղտիք պարունակող տեղեկություններ, Հայաստանից կսկվի ֆինանսական կապիտալի զանգվածային արտահոսք:
Ընդհանրապես օրենքի տրամաբանության մեջ դրված է մարդու մեղավորության կանխավարկածը: Մարդու իրավունքների միջազգային նորմերը սահմանում են, որ օրենքի հիմքում պետք է դրվի անմեղության կանխավարկածը, այսինքն` մարդը, եթե որևէ գործով ներգրավվում է որպես մեղադրյալ, պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, հակառակը` մեղադրողներն են պարտավոր ապացուցել նրան վերագրվող մեղքը: Չապացուցված մեղքը հավասար է ապացուցված անմեղության. սա միջազգային հիմնարար սկզբունք է: Իսկ այս դեպքում տրամաբանությունը հակառակն է` եթե մարդը չկարողանա հիմնավորել իր գույքի ձեռքբերման օրինականությունը, այն պետք է բռնագանձվի: Այսինքն` հայկական հեղափոխությունը վերածվում է կլասիկ բոլշևիկյան հեղափոխության` կուլակաթափություն են անելու:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 1613 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am