Քարոզչական նոր փուչիկ

Օրեր առաջ Փարիզում հայկական համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարվեց, թե հայ-ամերիկյան հարաբերության առումով սկսել ենք ռազմավարական երկխոսություն և կարող եմ ասել, որ մոտ ենք ճեղքման:
Ինչ ճեղքման մասին է խոսքը՝ ոչ ոք տեղյակ չէ, ինքը՝ Փաշինյանն էլ հարկ չի համարել բացել փակագծերը, ինչ է թույլ է տալիս ենթադրել, որ որևէ էական ճեղքում իրականում չկա հայ-ամերիկյան հարաբերություններում:

ԱՄՆ-ում էր այս օրերի գտնվում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը հայտարարել է, որ հայ-ամերիկյան բարեկամության խումբը նախաձեռնում է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթացը: Ելույթ ունենալով Վաշինգտոնում Գերմանական Մարշալի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված փորձագիտական խորհրդաժողովի ընթացքում` Լիլիթ Մակունցն ասել է, որ այս ակտի ընդունումը երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի վրա կբարձրացնի:

«Բանաձևերի ընդունումը շատ է քաջալերում, սակայն, կարևոր է անցնել հայտարարություններից վեր և պատրաստ լինել պարտավորություններ ստանձնել: Ակտը պարտավորություններ է նախատեսելու երկու կողմերից», - նշում է Հայաստանի խորհրդարանական մեծամասնության խմբակցության ղեկավարը: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», նրա խոսքով՝ «թավշյա հեղափոխությունից» հետո պաշտոնական Վաշինգտոնի և Երևանի միջև երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու որոշումն անհրաժեշտ է լցնել գործնական բովանդակությամբ: Դա, կողմերի հայեցողությամբ, կարող է լինել մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու տնտեսական զարգացմանն ուղղված հարցեր:

Այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Վրաստանի Աջակցության ակտն այլ հարցերի հետ միասին նախատեսում է նաև, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կարող է կիրառել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կձեռնարկեն Վրաստանի տարածքային ամբողջականության կամ մարդու իրավունքների դեմ ուղղված քայլեր: Այս տեսանկյունից, Հայաստանին Աջակցության ակտը ռազմավարական հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է, նշում է խորհրդարանականը, ավելացնելով, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի գործընկերների շրջանում գաղափարն աջակցություն է գտել:

«Մեր բարեկամության խումբը փորձում է առաջատարի դեր ստանձնել ԱՄՆ-ի հետ խորհրդարանական հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք մենք դիտարկում ենք ռազմավարական երկխոսության շրջանակներում՝ տեսլականում ունենալով գաղափար, որ դրանք կարող են ապագայում այդ շրջանակներից էլ վեր լինել», - նշում է նա:

Այսպես, իշխանությունները հայտարարում են, որ եկել է հայ-ամերիկյան հարաբերությունները ինստիտուցիոնալ ոլորտ տեղափոխելու ժամանակը, որպեսզի այդ հարաբերությունները զարգանան անկախ առանձին անձանց դիրքորոշումից:
Իշխանափոխությունից հետո ընտրված նոր խորհրդարանում սա հայ-ամերիկյան խորհրդարանական խմբի անդամների առաջին այցն էր Միացյալ Նահանգների մայրաքաղաք: Պատվիրակության ղեկավարը վստահեցնում է, որ այցի ընթացքում հայ օրենսդիրները փորձելու են ռազմավարական մակարդակի բարձրացված հայ-ամերիկյան գործընկերությունը պարզ բովանդակությամբ լցնել:

Նկատենք, որ դեռ նախորդ իշխանությունը ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր էր կնքել: Այսինքն, հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին զարկ տալու հիմքեր դեռ նախորդ իշխանությունները գցել էին:

Ի՞նչ է ավելացնելու եղածին՝ Փաշինյանը: Առայժմ միայն՝ բառեր, բառեր...
Գործնականում՝ կա՞ հայ-ամերիկյան նոր օրակարգ, նոր նախաձեռնություններով:

Թամար Բագրատունի

դիտվել է 2012 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am