Թրամփը կարող է հեռանալ. Իրավիճակը բարդացել է

Մինչ հայ հանրությունը հետևում է, թե ինչ ճակատագիր կունենա ԱՄՆ կոնգրեսում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևը, սև ամպեր են կուտակվում ԱՄՆ նախագահի գլխավերևում:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պնդում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը արդեն ընդունել է կաշառակերության հանգամանքը ուկրաինական սկանդալում: Սպիտակ տան ղեկավարի իմփիչմենթի հարցով դռնբաց լսումների երկրորդ օրը դեմոկրատ կոնգրեսականների առաջնորդը, ամփոփելով Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահների աղմկահարույց հեռախոսազրույցի վերաբերյալ ցուցմունքները, հայտարարել է՝ Դոնալդ Թրամփի քայլերը հակասում են ամերիկյան Սահմանադրությանը: «quid pro quo՝ ծառայություն ծառայության դիմաց», - նշել է Նենսի Փելոսին՝ հավելելով․ - «Կաշառակերությունը ռազմական օգնության տրամադրումն է կամ հետաձգումը՝ ի պատասխան ընտրությունների կեղծ հետաքննության մասին հրապարակային հայտարարությունների», հաղորդում է «Ազատությունը»: «Այն, ինչ արել է նախագահ Թրամփը՝ ընտրություններում հաջողության հասնելու նպատակով այլ երկրի դեմ ճնշում գործադրել, ինչպես նաև իր քայլերի մասին տեղեկատվությունը թաքցնել, սրա ֆոնին Նիքսոնի քայլերը ոչինչ են», - նշել է դեմոկրատ առաջնորդը:

ԱՄՆ-ի 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը առաջին և առայժմ միակ ԱՄՆ նախագահն է, ով հեռացել է պաշտոնից նախքան ժամկետի լրանալը․ 1974 թվականին գաղտնալսումների հետ կապված սկանդալի և իմփիչմենթի վտանգի պատճառով Նիքսոնը հրաժարական է տվել:

Փելոսին և նրա Դեմոկրատական կուսակցությունը Թրամփին մեղադրում են նախագահական լիազորությունները չարաշահելու մեջ՝ մասնավորապես մատնանշելով Ուկրաինայի նախագահի հետ ամռանը տեղի ունեցած հայտնի հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ ընդդիմախոսների, Թրամփը ստիպել է Զելենսկուն հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ, ով անցած տարիներին Ուկրաինայում բիզնես գործունեություն է ծավալել: Ընդ որում, Սպիտակ տան կողմից հրապարակված սղագրությունների համաձայն, Թրամփը փորձել է սառեցնել Ուկրաինայի համար նախատեսված մոտ 400 միլիոն դոլարի ռազմական օգնությունը:

Այդ հեռախոսազրույցը ի պաշտոնե գաղտնալսած ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը պնդել է, որ Թրամփը փորձել է նաև նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպումն օգտագործել իր քաղաքական շահերի, այդ թվում՝ Բայդենին վարկաբեկելու համար: ԱՄՆ Սահմանադրության համաձայն, նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության և ծանրագույն այլ հանցագործությունների համար: Օրենսդրությունն ամրագրում է, որ բավարար փաստեր հայտնաբերելու դեպքում հարցը պետք է քվեարկության դրվի Ներկայացուցիչների տանը, որը գտնվում է Թրամփի ընդդիմախոս դեմոկրատների վերահսկողության ներքո:
Սպիտակ տան ղեկավարի պես Հանրապետական կուսակցությունում ևս պնդում են, որ ընդդիմությունը նախագահի դեմ կեղծ արշավ է սկսել, ինչպես Դոնալդ Թրամփն է հաճախ կրկնում՝ «վհուկների որս»: Նշենք, որ ԱՄՆ նախագահը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ որևէ ապօրինի քայլ չի արել:

Կոնգրեսում մեկնարկած հրապարակային լսումների երրորդ օրը նախատեսված է իմփիչմենթի գործընթացի պատճառ դարձած ուկրաինական սկանդալի առանցքային դերակատարներից մեկի` Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարի Յովանովիչի ցուցմունքը: Դեսպանը, ով այս տարվա մայիսին՝ մինչև աղմկահարույց հեռախոսազրույցը, անակնկալ ետ է կանչվել Կիևից անձամբ Թրամփի պահանջով, պնդում է, որ իրեն աշխատանքից վաղաժամ ազատելու որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի, ինչն էլ հիմնված է կեղծ մեղադրանքների վրա: Մարի Յովանովիչի խոսքով՝ այդ մեղադրանքների ետևում կանգնած է Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին:

Ի դեպ, Ուկրաինայի նախագահի հետ հայտնի հեռախոսազրույցի ընթացքում, ըստ հրապարակված սղագրության, Դոնալդ Թրամփը բացասաբար էր արտահայտվել Յովանովիչի մասին` նրան անվանելով «վատ լուր»:

Այսպես, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նշում է, որ Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթի ցուցմունքները հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կաշառակերության մեղադրանքները: Այս մասին դեմոկրատների առաջնորդը հայտնել է նոյեմբերի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, գրում է The New York Times պարբերականը: «Նախագահի կողմից պաշտոնների նշանակված մարդիկ միանշանակ տեղեկություններ են հաղորդել: Նրանց ջախջախիչ ցուցմունքները հաստատել են կաշառակերության փաստերը»,- ընդգծել է նա: Նրա խոսքով՝ Թրամփը «չարաշահել է իշխանությունը և խախտել է իր երդումը»՝ սպառնալով կասեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը՝ իր քաղաքական հակառակորդի դեմ հետաքննություն անցկացնելու դիմաց: Փելոսին պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահը գործել է quid pro quo («ծառայություն հանուն ծառայության») սկզբունքով:

Իրավիճակն այսպիսով, Թրամփի իմփիչմենթի շուրջ, սրվում է Միացյալ Նահանգներում: Կդառնա՞ Թրամփը գաղտնալսումների արդյունքում պաշտոնից հեռացող նախագահ

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2307 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am