«Լավ կլիներ, որ չխուսափեին հարցը քննել այն մարդկանց հետ, որոնք քաջատեղյակ են գործից». Կամավոր Խաչատրյան

«168 ժամ» թերթը գրում է. «2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին բուժծառայությունն իր առջև դրված խնդիրները պատշաճ մակարդակով կատարել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության նախկին պետ Կամավոր Խաչատրյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե Ապրիլյան պատերազմի օրերին չի մատուցվել զինվորին պատշաճ բուժօգնություն, առաջին բուժօգնության համար չեն եղել բժշկական պարագաներ:

«Ապրիլյան պատերազմից հետո նախագահի ելույթում բուժծառայությունը լավագույն ծառայությունների թվում էր, որն իր խնդիրները կատարել է բարձր մակարդակով»,- նշեց նա՝ շեշտելով, որ ոմանք չեն պատկերացնում բուժծառայության էությունը, թե տարբեր ժամանակահատվածի համար ինչ պիտի արվի:


«Փաստը մնում է փաստ, որ ռազմաբժշկական ծառայությունն այդ օրերին իրականում բարձր մակարդակով իր խնդիրը կատարել է, ընդ որում՝ դասագրքային պահանջներից ավելին: Սա ապացուցող վիճակագրական տվյալներ կան: Մասնավորապես, մենք ունեցել ենք ամենաքիչ թվով սանիտարական կորուստներ, ունեցել ենք ամենաքիչ թվով խեղված զինծառայողներ: Դուք կարող եք ռազմաբժշկական վարչությունից տվյալները վերցնել, որտեղ կա մշակված և վերլուծված մեր կատարած աշխատանքը: Այդ ժամանակահատվածում հոսպիտալային օղակում ունեցել ենք մահվան չորս դեպք, որից մի դեպքում բավականաչափ այրվածքներ են եղել: Անհրաժեշտ աշխատանքներ տարվել են, բայց հնարավոր չի եղել նրանց կյանքը փրկել: Մարտական նման ծավալի գործողությունների դեպքում կարող էր խեղված և վիրավոր զինծառայողների շրջանում կորուստների թիվն ավելին լինել, սակայն, բարեբախտաբար, դա չեղավ մեր բժիշկների կատարած աշխատանքի և ունեցած հագեցվածության շնորհիվ:

Եթե չլիներ անհրաժեշտ հագեցվածություն, այդ աշխատանքը հնարավոր չէր լինի իրականացնել: Կրկնում եմ՝ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ռազմական բժիշկները կարողացել են անել հնարավորը վիրավորվածների շրջանում հաշմանդամության տոկոսը նվազեցնելու և հետագայում բարդություններից խուսափելու համար: Այսօր ունենք այն, ինչ ունենք: Իսկ թե ով ինչ է ասում, լավ կլիներ, որ չխուսափեին հարցը քննել, քննարկել այն մարդկանց հետ, որոնք քաջատեղյակ են գործից»,- եզրափակեց ռազմաբժշկական վարչության նախկին պետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 343 անգամ
Լրահոս
Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am