Տագնապալից նոպաներ,ինչից է վախեցել իշխանությունը

Հանրային խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը։ Մանուկյանի ձևակերպմամբ թեեւ հայտարարեց, որ ակումբը վերքաղաքական կառույց է, բաց է բոլոր քաղաքական ուժերի ու հասարակական գործիչների համար, իսկ իրենց օրակարգում հայաստանյան խնդիրներն են, բայց չգիտես ինչու , ( իրականում լավ էլ պարզ է) իշխանության ներկայացուցիչները անհանգիստ նոպաների մեջ են: Մեկը մյուսին հերթ չի տալիս անդրադառնալու ակումբին: Հետաքրքիր է՝ եթե նախկինները ներքաղաքական օրակարգ չեն կարող թելադրել եւ առհասարակ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ նրանց գնացքը գնացել է, ապա ինչով է բացատրվում այս անհանգստությունը: Ակնհայտ է, որ Փաշինյանի թիմակիցները ինքնուրույն պետքարան էլ չեն գնում եւ նրանց Փաշինյանն է տեղեկացնում՝ սոված են, թե քուններն է տանում, ուստի կարելի է չկասկածել, որ իմքայլականների դրսեւորումները հրահանգված, որոշ դեպքերում թելադրված է հենց Փաշինյանի կողմից: Հատկապես ակտիվ է օրենսդիր թեւը: Պատգամավոր Արեն Մկրտչյանն օրինակ այսպես է արձագանքել հավաքին .«Թումանյանը որևէ կերպ չէր կարող կռահել, որ քաղաքական մանրածախ առևտուրը 2019-ին վերնատուն են կոչելու։
Վերնատունը՝ նախկինում, «վերնատունը》՝ հիմա»։

«Մերժվածների նոր ակումբը, որն իրեն վերագրել է թումանյանական Վերնատուն անունը (չեն խորշում անգամ աղտոտել պատմական արժեքը) խոսում էր Հայաստանում տիրող դիկտատուրայից, 37 թիվ եւ այլն, բայց այսօր վերցրել էր երկրի ամենամեծ դահլիճը, ապահովված էր լայն լուսաբանմամբ, այդ թվում նաեւ Հանրային հեռուստատեսությամբ, իսկ իրենց ֆինանսական աղբյուրների մասին էլ չեն խոսում»,- գրել է Գայանե Աբրահամյանը: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ է շեշտադրում արել Հանրայինի լուսաբանման մասով, «Մարդիկ, ովքեր ամենախիստ քննադատությամբ են հանդես գալիս իշխանության հասցեին, մեղադրում են իշխանությանը խոսքի ազատության սահմանափակման, ռեպրեսիաների և բոլոր մահացու մեղքերի մեջ, նրանցից ոմանք նույնիսկ անցնում են կոռեկտության սահմանն իրենց հարցազրույցներում, այսօր համաժողով են անում մայրաքաղաքի ամենամեծ դահլիճում, որը լուսաբանվում է Հանրայինի եթերով», գրել է նա կարծես թե, հարկատուներից հարկերով գործող հեռուստաընկերությունը միայն պետք է իրենց լուսաբանի:

Իրականում հենց այդպես էլ կա, բայց չլուսաբանել այս բացառիկ միջոցառումը, երբ մի հարկի տակ են հավաքվել երբեմնի գաղափարական հակառակորդներ, պարզապես ավելին կլիներ, քան ջայլամային քաղաքականությունը: Հանրայինը նույնպես ցուցադրեց իր իրական դեմքը: Բայց օրվա վերջում: Հեռուստաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվեց է ծաղրանկար, որում թիրախավորված են «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր համագումարում ելույթ ունեցած ընդդիմադիր քաղաքական գործիչները:

Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի հարկատուների հաշվին ֆինանսավորող պետական լրատվամիջոց է, որը պետք է հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրի, այլ ոչ թե ընդդիմադիրների հակաքարոզչությամբ կամ ծաղրանքով զբաղվի, ինչպես ոչ վաղ անցյալում էր, ավելի կոնկրետ՝ 2008 թվականին:

Անի Սահակյան

դիտվել է 3110 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am