Քանի՞ ձայն է պետք, որ ԲՀԿ-ն պաշտոնանկ անի Արայիկ Հարությունյանին, և իրագործվի ՀՅԴ-ի երազանքը

Ինչպես հայտնի է, նախօրեին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը դիմել է ՀՀ ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելու առաջարկով։

Դրանից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու Գևորգ Պետրոսյանը այցելել են նստացույցի մասնակիցներին։ Երիտասարդները նրանց հանձնել են խորհրդարանական խմբակցություններին ուղղված իրենց նամակը։
«Մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք եւ անպայման հարկ համարեցինք տեսնել, թե ինչ է կատարվում այստեղ»,- հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նա նաև ընդգծել է, որ իրենց կուսակցության ու անձամբ Գագիկ Ծառուկյանի համար հայկական ավանդույթները, հայոց եկեղեցին, հավատը, ընտանիքը, պատմությունը, ամեն ինչ, եղել է, կա եւ մնում է անբեկանելի սրբություն և յուրաքանչյուր նորմալ հայ մարդու համար կան կարմիր գծեր։ Արման Աբովյանը չի պատասխանել հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ ԲՀԿ-ն չի բացառում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ ներկայացնելու հնարավորությունը. «Առայժմ առանց մեկնաբանության կթողնեմ հարցը, քանի որ լինելով ԲՀԿ խմբակցության քարտուղար, իրավունք չունեմ պատասխանել առանց հարցի քննարկման»,- ասել է նա և հավելել, որ իրենց ուղղված որեւէ դիմում անարձագանք չի մնում։
Աբովյանի խոսքով` ԲՀԿ-ի դիրքորոշումն այս հարցում կախված կլինի նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ուսանողների եւ դասախոսների ակնկալվող հանդիպման արդյունքներից։ Նշենք, որ գործող սահմանադրությամբ` Ազգային ժողովին իրավունք է վերապահվում անվստահություն հայտնել կառավարության անդամներին: Մասնավորապես Սահմանադրության 113-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ խմբակցության առաջարկությամբ որպես հարցապնդում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից կարող է ներկայացվել վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ: Հարցապնդման արդյունքով` Ազգային ժողովը կարող է առաջարկել վարչապետին քննարկել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը:

Իսկ համաձայն 114-րդ հոդվածի` հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ: Իսկ անվստահության հարցը ընդունվում է ձայների մեծամասնությամբ: Այսինքն` ԲՀԿ խմբակցության  և ԼՀԿ-իվ ևս 7 հոգու միանալու դեպքում կապահովվի բավարար ձայներ` պահանջելու, որ վարչապետը քննարկի Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարցը:

 

 Հայկ  Դավթյան

 

 

դիտվել է 18787 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am