Բաքուն ասում է, որ փաստաթուղթ կա, իսկ Երեւանն ասում է՝ չկա. Շահնազարյան (video)

«Հայաստանի նոր իշխանությունների հակասական հայտարարությունները Ղարաբաղի հիմնախնդրով բանակցային գործընթացը փակուղի են մտցրել: Օրինակ՝ Բաքուն ասում է, որ փաստաթուղթ կա, իսկ Երեւանն ասում է՝ չկա: Այսօր Ադրբեջանն ու միջազգային հանրությունը մի դիրքորոշում ունեն, իսկ Հայաստանը՝ այլ, ինչի մասին 2 անգամ խոսել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:Սա մեզ համար անչափ լուրջ սպառնալիք է, եւ Ադրբեջանն արդեն լուրջ փաստարկներ է ստացել ապագա ռազմական գործողությունների արդարացման համար: Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ որեւէ միջազգային միջոցառման ժամանակ բանակցությունների սեղանին կարող է հայտնվել մեզ համար անընդունելի փաստաթուղթ, որի վրա մենք առավելագույնը կարող ենք վետո կիրառել եւ ստանալ «Լիսաբոն 2»: Բացառված չէ, որ առաջիկայում այդպիսի փորձ է իրականացվելու Բրատիսլավայում»,- «Վերնատուն» ակումբի նիստում ասաց ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը:

«Վերջին մեկուկես տարում սրված ավանդական մարտահրավերներին եւ սպառնալիքներին հավելվել են նոր որակի արտաքին քաղաքական տարածաշրջանային մարտահրավերները:2018 թվականի մայիսի դրությամբ բանակցությունների սեղանին միայն մեկ հարց կար, խոսքը ամբողջ շփման գծում միջոցառումների մասին է: Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ կային միջազգային հանրության երեք նախաձեռնություններ՝ ամբողջ շփման գծում հատուկ սարքերի տեղադրում, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնում, հրադադարի ռեժիմի խախտումների կանխման մեխանիզմների ստեղծում: Ստացվում է, որ օրակարգում էր միջազգային տարրերի ներդրման հարցը, սա մեզ համար չափազանց ձեռնտու էր: Այս օրակարգը կար արդեն 2014 թվականից, իսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո դարձավ միակը»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

«Այդ ժամանակ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ երկրների իր վրա պատասխանատվություն վերցրեց՝ կապված շփման գծում իրավիճակի հետ եւ փորձ արվեց մտցնել միջազգային կարգավորման տարրեր, ինչն էլ ընդունված է անվանել Ժնեւի, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի օրակարգեր: Կարգավորման տեսակետից 2007 թվականին հայտնվել է մադրիդյան փաստաթուղթը, որը հանրությունը բացասաբար ընդունեց: Բայց պետք է հասկանալ, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքները, որոնք այդ ժամանակ են հայտնվել, ղարաբաղյան հակամարտության նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը զգալիորեն փոխել են: Փաստաթուղթը ղարաբաղյան հակամարտությունը որակապես առանձնացրել է հետխորհրդային տարածքի մյուս հակամարտություններից, այդ թվում՝ Վրաստանում, Մերձդնեստրում, Ուկրաինայում: Նման դեպքերում միջազգային հանրության դիրքորոշումը հստակ կողմնորոշվել է դեպի տարածքային ամբողջականության սկզբունք: Դրանից բացի, կարեւոր է այն փաստը, որ Հայաստանն ու միջազգային հանրությունը հետեւում էին մեկ դիրքորոշման, իսկ Ադրբեջանը՝ այլ: Հայաստանի իշխանությունների նոր բանակցային կետը հիմնված է այն հանգամանքի վրա, որ ինքնորոշման սկզբունքի մասին չի խոսվում, եւ անգամ եթե խոսվում է, ապա դրան հաջորդում են այդ սկզբունքին հակասող հայտարարություններ: Խոսք չկա նաեւ 3 սկզբունքների մասին, եւ դրանք, ըստ էության, մերժվում են: Ինքնորոշման սկզբունքը պետք է դրվի բանակցությունների հիմքում, եւ պետք է բացառել դրան հակասող ցանկացած հայտարարություններ, օրինակ՝ «լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար», կամ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», կամ «պետք է հանրաքվե անցկացնել»»,- պարզաբանեց Շահնազարյանը:

Նա նշեց, որ ամբողջ հայ ժողովրդի կարեւորագույն խնդիրը պետք է լինի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, քանի որ սա մեր ամբողջ ժողովրդի անվտանգության հարցն է:

դիտվել է 354 անգամ
Լրահոս
Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին Գերմանիայի շուրջ հազար կայարանում սխալմամբ տարհանում է հայտարարվել Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ Իրաքի վարչապետը առաջարկել է ինտեգրել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ցանցերը Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել. Կարապետյան Վայոց ձորի մարզում «RENAULT»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա վիրшվոր Լոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ Հինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am