ՄԵԼՆ ՈՒ ՄԵՆՔ

Իհարկե, միանգամայն ողջունելի է, որ երկրի վարչապետը յուրաքանչյուր՝ անգամ հանրության կողմից մերժված, փոքրամասնություն կազմող անձանց շահերն է պաշտպանում եւ նրանց առնում իր պաշտպանության տակ։ Իրոք՝ բոլորի, անգամ հիվանդների ու հանցագործների, ազգային, կրոնական ու սեքսուալ փոքրամասնությունների վարչապետ պետք է լինի երկրի ղեկին կանգնած անձը։ Բայց ինչո՞ւ այդ մեծահոգությունն ու հայրական վերաբերմունքը չի տարածվում մյուսների վրա։ Ինչպե՞ս է պատահում, որ նախկին իշխանության ցանկացած ներկայացուցչի, ում որեւէ հանցանքի մեջ չեն մեղադրում, ՀՀ վարչապետն իր անձնական թշնամին է դիտում եւ ամենավերջին լուտանքները թափում նրա գլխին։ Լավ է, որ անգամ սեռափոխված մարզիկին վարչապետն իր աջակցությունն է հայտնում եւ արգելում հալածել ու հետապնդել նրան։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ են իր անձնական հրահանգով հալածում եւ հետապնդում, ասենք, Հրայր Թովմասյանին, որին անգամ ամեն ինչի պատրաստ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն չեն կարողանում որեւէ մեղադրանք առաջադրել, եւ բանը հասել է այնտեղ, որ հալածում ու հետապնդում են Թովմասյանի տարեց հորը, երիտասարդ դուստրերին, սանիկներին ու ընկերներին։ Այդ ինչպե՞ս է ստացվել, որ Մել Դալուզյանն ավելի մեծ հարգանքի է արժանի մեզանում, քան ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանը։ Եվ առհասարակ՝ «մարդու իրավունքներ», «հավասարություն», «արդարություն» հասկացությունները հարգող մարդը չի կարող անգամ անանուն եւ անհայտ հասցեատիրոջն ուղղված հայտարարություններ անել՝ «կպառկըցնենք ասֆալտին», «կծեփենք պատերին»։ Որովհետեւ, եթե հանրության մի «անինքնասեր» հատված հրճվում է այդ արտահայտություններից, ապա արժանապատիվ ու կիրթ մարդիկ միայն վրդովվում են եւ վարչապետի խոսքն իրենց ուղղված անձնական վիրավորանք դիտում։

Արմինե Օհանյան 

Հրապարակ

դիտվել է 1108 անգամ
Լրահոս
«Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է Նիկոլ Փաշինյանը հենց հիմա պետք է կանգնած լիներ դատարանի առջև․ Արմեն Աշոտյան (video) Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video) Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video) «ՔՊ–ն ինքն իր ոտքին կրակեց․․․»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան (video) Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am