ԴԱԻՇ-ը գողացած նավթի մի մասն ուղարկել է Թուրքիա
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն գողացել է Սիրիայի տարածքում արդյունահանված նավթի մեծ մասը և ուղարկել Թուրքիա՝ Sputnik գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը։ «Մոտ 400 հազար բարել նավթ գողացվել է ԴԱԻՇ-ի կողմից և ուղարկվել Թուրքիա»,- ասել է Մուալեմը։ Ռուսաստանի ՊՆ-ն 2015-ի դեկտեմբերին ապացույցներ է ներկայացրել սիրիական սահմանով դեպի Թուրքիա նավթի լայնածավալ փոխադրմանը ջիհադիստների մասնակցության վերաբերյալ։
