«Ժամանակ». Կառավարության ադեկվատության ցուցիչը

«Հայաստանի կառավարությունը քննարկում է թուրքական ապրանքների Հայաստան ներկրումը սահմանափակելու հարցը։ Կառավարությունը, փաստորեն, գտել է քառօրյա պատերազմից հետո Հայաստանի տնտեսության համար ամենակարևոր խնդիրը՝ սահմանափակում ես թուրքական ապրանքների ներկրումը, և ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Սա հենց այն է, ինչ հայաստանյան հասարակությունը սպասում էր հայրենի կառավարությունից։ Քառօրյա պատերազմից հետո կամ ավելի ճիշտ՝ շարունակվող պատերազմին զուգահեռ Հայաստանը կանգնած է տնտեսական պատերազմի հրամայականի առաջ։ Զինվորների և սպաների սահմանային խիզախությունն ու հերոսությունները պահանջում են նույնը տնտեսական դաշտում։ Եվ ահա կառավարությունը խիզախել է և մտածում է թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու հարցը։ Լավ, թող սահմանափակեն, սա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, թե ինչով է զբաղված կառավարությունը։   Պատերազմական այս օրերին կառավարությունից չենք լսում որևէ հակակոռուպցիոն նոր նախաձեռնության, որևէ ոլորտում հակամենաշնորհային նախաձեռնության, Հայաստանում ներդրումային միջավայրի գրավչության, տնտեսական ազատությունների ընդլայնման և այդ միջոցով հասարակական ստեղծագործական պոտենցիալի դրսևորման նոր հնարավորությունների ձևավորման նախաձեռնությունների մասին, չենք լսում տեղեկություն այն մասին, որ կառավարությունը մտածում է կոնկրետ խրախուսել նոր գաղափարներ տարբեր ոլորտներում։ Կառավարության համար այդ ամենը էական չէ, հրատապ չէ։ Հրատապ է թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումների հարցը։ Սա ցուցիչ է, կառավարության ադեկվատության, տնտեսական քաղաքականության պատասխանատուների ադեկվատության ցուցիչ։ Տնտեսական քաղաքականությունը չի սիրում ուռա֊հայրենասիրական պոռթկումներ։   Այն, ինչ անում են այս օրերին հայկական զինված ուժերը, լիուլի բավարար է հայրենասիրական ոգեղենությունն ապահովելու, պաթոսի և այլնի համար, այնպես որ՝ այստեղ կառավարության միջամտության կարիքը բոլորովին չկա։ Այստեղ զինված ուժերը միանգամայն արդյունավետ         կատարելով իրենց գործը, ապահովում են նաև այդ էմոցիոնալ անխուսափելի լիցքը և չունեն կողմնակի օգնության կարիք։   Հակառակը՝ կառավարությունից սպասվում է գերպրագմատիկ բաղադրիչի ապահովում, որը պետք է բարձրացնի երկրի պաշտպանունակությունը նյութատեխնիկական մակարդակում՝ ոչ միայն ռազմական, այլ քաղաքացիական կյանքի առումով։ Իսկ այստեղ Հայաստանին ոչ թե սահմանափակումներ են պակասում, այլ պակասում են հնարավորությունները, պակասում են բաց նախաձեռնությունները, պակասում են ազատ տարածքները, շնչելու գոտիները։ Եվ դրանք այնքան շատ են հայաստանյան տնտեսությունում, որ խցանված են տարբեր օլիգարխների, պաշտոնյաների, կլանների ուժերով, և այսօր դրանք բացելն է հրամայական, ոչ թե ինչ-որ բան փակելը։ Նախ պետք է բացել եղած հնարավորությունները, նոր հետո մտածել ինչ-որ բաներ սահմանափակելու տնտեսական նպատակահարմարության մասին։ Բայց, իհարկե, բաց տնտեսություն կառուցել կարող են միայն մարդիկ, որոնք չունեն աշխարհայացքային սահմանափակումներ, որոնք չունեն մտավոր, գաղափարական սահմանափակումներ։ Այլապես կառուցվում է ռազմա-հայրենասիրական պաթոս, ոչ թե տնտեսություն։ Կրկնում ենք՝ խնդիրը թուրքական ապրանքները չեն, արգելում են, թող արգելեն։ Խնդիրն այն է, թե ուր է գնում միտքը արտակարգ իրավիճակում, ինչ ուղղություն է այն ընտրում, որտեղ է կենտրոնանում ծավալվում, երբ առավել քան ակնհայտ են իրական հրամայականներն ու խնդիրները։ Սա է հարցը»,–գրում է թերթը։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ես իմ կլասը չե՛մ քցի, բայց ուշադիր լսի՛ր»․ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ զոհվածի մոր խոսքին․ 16 համարի քվեաթերթիկն արյունոտ է (video) Հովիկ Աբրահամյան, Խաչատուր Սուքիասյան, ձեր զանգերը ձեզ թուրքից չեն փրկելու․ Անժելա Թովմասյան (video) Արարատ Միրզոյանն ու Փաշինյանն այլևս չեն դիմանում․ Քրիստինե Վարդանյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլը հիստերիայի մեջ ասաց՝ ինչ է անելու հայ ժողովրդի հետ․ Հայկ Նահապետյան (video) Բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը հիստերիայի մեջ ուզում իմանալ այդ կնոջ հասցեն․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am