Վարչապետը ե՞տ կպահանջի «Մել» ֆիլմի ֆինանսավորման գումարը

 Հրապարակը գրում է.

Մել Դալուզյանին որպես սպորսմեն իր պաշտպանության տակ առնելը վարչապետի լուրջ վրիպումն էր։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մել Դալուզյանը իր անձնական պաշտպանության ներքո է․

«Ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն է, ռեկորդակիր է, որի ռեկորդը շարունակում է մինչև հիմա գոյություն ունենալ, որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացել է, ու հիմնը 3 անգամ հնչել է․․․»։

Սա լուրջ վրիպում էր։ Անկախ թե ով է մարդը՝ հերոս, սպորտսմեն, թե շարքային քաղաքացի, վարչապետը կարող է նրան պաշտպանության տակ առնել իրավունքի տեսանկյունից, երբ խախտվում է մարդու իրավունքը։ Ստացվում է, որ եթե Մելը հայտնի չլիներ, վարչապետը չէ՞ր անի կամ չէ՞ր թույլատրի անել ֆիլմի ֆինանսավորումը։ Հիմա, երբ բարձրաձայնվում է Մելի մարզչի և այլոց կողմից, որ նա իր ոչ ազնիվ քայլերով ինչպիսի վնաս է հասցրել Հայաստանի սպորտին, որ նա եռակի չեմպիոն չի, որակազրկվել է, վարչապետը ե՞տ կպահանջի «Մել» ֆիլմի ֆինանսավորման գումարը։ Չէ՞ որ ֆիլմը ֆինանսավորվել է եռակի չեմպիոնի համար, հետո պարզվել է․․․

Վրիպումը հենց այստեղ էր։ Մելին ֆինանսավորելու հարցը պիտի դրվեր իրավունքի պաշտպանության հարթությունում։ Իրավունքի տեսանկյունից այդքան նրբանկատ մեր սորոսագետներին չհուզե՞ց այս մոտեցումը, իրավունքի խախտում չարձանագրեցի՞ն այլ տրանսգենդերներ կամ սեռական փոքրամասնություններ, ովքեր ևս Մելից ավել կամ պակաս դժբախտ ճակատագրեր են ունեցել։ Նրանք խոհեմաբար լռեցին ահա թե ինչի համար։ Ժողովրդի մոտ այն մոլորությունը պիտի ստեղծվեր, որ վարչապետը ֆինանսավորել է ոչ թե տրանսգենդերի, այլ Հայաստանի դրոշը բարձրացնող եռակի չեմպիոնի։ Կարևոր չէ, որ նա եռակի չեմպիոն չէր, կարևոր չէ, որ նա որակազրկվել էր ու Հայաստանի սպորտին անդառնալի վնաս հասցրել, կարևորը այդ պահին չեմպիոն բառն էր։ Վարչապետը պաշտպանության տակ է առնում Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացնող չեմպիոնին, ոչ թե տրանսգենդեր Մելին։ Սա մարդկանց մոլորեցնելու սարդոստայնային քայլ է, որից մինչև գլուխ հանես, հաջորդ նման օրինակը կհրամցվի։

Հասմիկ Բաբաջանյան

 

դիտվել է 2938 անգամ
Լրահոս
Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am