Նիկոլ Փաշինյանը պարտական է նախկինների թողած ստվերին

Տնտեսական 4,9 տոկոսանոց աճը, որը դրված է 2020 թվականի պետական բյուջեի հիմքում ո'րևէ կերպ չի կարող տնտեսական հեղափոխություն ապահովել: Սա այլևս հաստատուն մասնագիտական կարծիք է, որին անգամ իշխանությունները չեն փորձում ընդդիմանալ: Իշխանության թևի տնտեսական գործիչներն, ընդամենը, իրավիճակից դուրս գալու համար արդարանում են, ասելով` եթե կանխատոսումն արված է 4,9 տոկոսի համար, բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե դրանից բարձր աճ չի լիելու: Ավելին, որոշ իշխանական պատգամավորներ չեն բացառում, որ աճը կարող է երկնիշ լինել` մինչև 10-12 տոկոս:
2020 թվականին Հայաստանի բյուջեի նախագծով նախատեսվում է ավելի քան 1 տրիլիոն 880 միլիարդ դրամի կամ շուրջ 4 միլիարդ դոլարի ծախս: Եկամուտները ծախսերից պակաս կլինի մոտ 200 միլիարդ դրամով ։ Թե՛ ծախսերը, թե՛ եկամուտները անցած տարվա համեմատությամբ ավելացել են 13-14 տոկոսով: Գալիք տարվա բյուջեն նախորդ տարվա համեմատ 700 միլիոն ԱՄՆ դոլարով ավել է: Այս ավելացումները, ինչպես նաև ընթացիկ` 2019-ի բյուջետային մուտքերի աճն ապահովվել է բացառապես ստվերի դեմ պայքարի հաշվին: Իմ քայլականներն այս մասին մեծ հպարտությամբ են հայտարարում և ինքագոհ տոնով արձանագրում, թե սա հենց տնտեսական հեղափոխությունն է, որ կա: Դասականը կասեր` իսկական լո-լո:
Ստվերի դեմ պայքարն, իհարկե, կարևոր բան է, բայց դրանով տնտեսական հեղափոխություն, իրականում, չես անի: Փաստացի, նախկինում, տնտեսության մեջ բավականին մեծ չհարկված պոտենցիալ է եղել , որն այսօր հարկային դաշտ բերելով, ապահովվում է պետական բյուջեի ավելացում:
Այսինքն` իրականում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն, առայժմ վայելում են նախկինների օրոք ստեղծված տնտեսության արդյունքը: Միջին վիճակագրական ցանկացած կրպակատեր գիտի, որ ստվերի դեմ պայքարը չի կարող հավերժական լինել: Ինչ-որ պահից սկսած, ստվեր կամ որ նույնն է, հարկային դաշտից դուրս գործող բիզնես այլևս չի լինի: Հետաքրքիր է` նոր իշխանություններն ի ՞նչ են անելու այն ժամանակ, ո ՞ւմ կամ ինչի ՞ դեմ են պայքարելու, որ կարողանան բյուջե լցնել:


Հայկ Դավթյան

դիտվել է 803 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am