Ավինյանի հրաժարականն ու կոռուպցիայի մեղադրանքով գործի հարուցումը

 Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը հետևողականորեն բարձրացնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու նրա խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանի կոռուպցիոն գործունեության հարցը:

Դեռևս իր հրաժարականի հայտարարության մեջ Սարհատ Պետրոսյանը խոսել էր Ավինյանի ու Էլոյանի կոռումպացվածության հասնող թայֆաբազության մասին: Դրանից հետո արդեն շատ բաց տեքստով նա հայտարարեց, որ Էլոյանին պատկանող մասնավոր ընկերությունը առանց մրցույթի շատ խոշոր նախագծերի պատվերներ է ստացել:

Ըստ Սարհատ Պետրոսյանի ՖԲ-ում կատարած գրառման` Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր` Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է Eloyan Architects նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում։ <<Ամենայն հավանականությամբ Զարեհը չունի նախագծման իրավունք ԱՄՆ-ում, բայց ամեն դեպքում ընդունում ենք կայքի տվյալները։ Ավետիքը Հայաստան է եկել 2018-ի մայիսին կամ հունիսին եւ նշանակվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ, իսկ աշխատանքից ազատվել է 2019-ի սկզբին` անմիջապես նշանակվելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական>>,- գրել Ս. Պոտրոսյանը` նշելով, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվելու պատճառով  Eloyan Architects-ը հայտարարել է, որ Հայաստանում պատվերներ չի ընդունում ։ 

2019 թվականի մայիսին Հայաստանում գրանցվում է նույն անունով կազմակերպություն` այս անգամ Ավետիք Էլոյանի եղբոր` Զարեհ Էլոյանի անունով։ <<Այս կարճ ընթացքում նորաստեղծ ընկերությանը պատվիրակվում է Հայաստանի անկախության շրջանի խոշորագույն նախագծերից, իսկ այս պահին իրականացվող ամենախոշոր նախագիծը՝ շվեցարահայ Վարդան Սրմաքեշի կողմից իրականացվող ավելի քանի 60 հա տարածքով նոր քաղաք Աբովյան քաղաքի հարեւանությամբ։ Ի դեպ թե սա, թե Սրմաքեշի մի շարք ներդրումային ծրագրերը համակարգում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։
Համաձայն օդում կախված լուրերի` Eloyan Architects-ն այժմ ներգրավված է նաեւ նոր ֆուտբոլային ստադիոնի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի եւ մի շարք այլ նախագծերում ։ Դրան ավելացնենք հանրահայտ 70 հարկանի շենքի նախագիծը>>, պատմում է Սարհատ Պետրոսյանը  ։
Իսկ ամենահետաքրքիրը, ինչպես կադաստրի նախկին պետն է նշում, այն է, որ 2019 թվականի հուլիսին համաձայն քաղաքաշինության կոմիտեի կայքի, Eloyan Architects-ը չի ունեցել նախագծման լիցենզիա: Ավետիք Էլոյանը նախագծման արտոնագիր ստացել է 2019 թվականի հոկտեմբեր ամսին։ <<Այսինքն եթե այլ փաստեր չեն ներկայացվում, ապա կարող ենք պնդել, որ ինչ որ մեկը Eloyan Architects-ից զբաղվել է անօրինական նախագծային գործունեությամբ>>,- հայտարարել է Սարհատ Պետրոսյանը։
Հրապարակավ այսքան ակնառու փաստերի բարձրաձայնումից հետո անգամ Նիկոլ Փաշինյանը, որ սիրում է լայվերով տարբեր թեմաների անդրադառնալ, այս մասին բառ չի ասել: Իրվապահ մարմինները ևս, որ անհասցե ու անանուն բամբասանքները հիմք ընդունելով` նախկին իշխանության հետ թեթևակի առնչություն ունեցած բոլոր անձանց դեմ գործեր են հարուցում ու մարդկանց կալանավորում,  այս դեպքում իրենց ռետինե խողովակի տեղ են դրել:
Մինչդեռ Սարհատ Պետրոսյանի հրապարակային հայտարարությունների հիմքով վաղուց պետք է գործեր հարուցված լինեին, իսկ Ավինյանն էլ պաշտոնանկ արված լիներ:
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կոռուպցիայի դեմ աննահանջ պայքարը միայն նախկինների համար է, յուրայիններն այդ պայքարից դուրս են:

 

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 12080 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am