Ասում էի աղջիկ ջան, մի՛ արա, ասում էր՝ աղջիկը դու ես. Փաշիկ Ալավերդյանը ուզում է հեռանալ Հայաստանից

Հրապարակը   Մել Դալուզյանի և նրա մասին նկարահանվող ֆիլմի մասին զրուցել է Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ։


Ալավերդյանը նախ վրդովվել է՝ լսելով Դալուզյանի անունը, ապա ասել. « Ձեր վարչապետն ասաց՝ ես նրա տերն եմ, պատին կծեփեմ, եթե որևիցե մեկը հակառակ բան ասի»:

Լրագրողի հարցին, թե քննարկվում է, որ Մելինե Դալուզյանը որակավորումից զրկվել է, քանի որ դոպի՞նգ է ընդունել, Ալավերդյանը պատասխանել է՝իհարկե. «Իհարկե, դոպինգ․․․ «Ստանազանոլ», որը կոչվում է տղամարդու հորմոն։ Ես կարող եմ ասել, որ փաստաթուղթ եմ ստացել Միզազգային օլիմպիական կոմիտեից, որ էդ աղջիկն օգտագործել է չթույլատրվող նյութ։ Սրանից հետո մեռել է, նա իմ համար էլ չկա՜, ես չունեմ իր հետ կապ, ես չգիտեմ իրեն, ես չե՜մ ճանաչում․․․ ինքը փոխել է անուն-ազգանուն, ինքը փոխել է իր հայրենիքը, մայրենիքը, կնքամայրը, կնքահայրը»:

Այնուհետև Ալավերդյանը նշել է. «6-7 տարի արդեն ( ինչպես տեղեկացանք համացանցից՝ 2018-ի դրությամբ Հայաստանի ծանրամարտի հավաքականը որակազրկրկված էր և միայն 12 մարզիկի վրա այն չէր տարածվում) ինքը չկա։ Իսկ զրկվել ենք իրա պատճառով ևս․․․ ոչ միայն իր պատճառով։ Ինքն էլ հետը՝ 19․ միանշանակ, դոպինգ են օգտագործել։ Բայց նա այստեղ չէ։ Որտե՞ղ է նա մարզվում, ոչ մի տեղ․․․Նա 6-7 տարի է չկա, նա տղան ու աղջիկը դեռ չի ջոկում․․․ բայց ես նոյեմբերյանցի տղա եմ, ապրում եմ Երևանում, ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն եմ և չեմ ուզենա, որ նրան երբևէ համեմատեն Սիմոն Մարտիրոսյանի հետ, Անդրանիկ Կարապետյանի, Գոռ Մինասյանի հետ, Ռուբեն Ալեքսանյանի հետ, Մկրտչյան Հակոբի․․․ Տղաներ, որոնք ամոթից գետինն են մտնում․․․ ի՜նչ եք ուզում․․․ հավասարեցրեք նրանց, խնդիր չկա․․․ բայց ես հայ ազգի զավակ եմ, իմ ազգի զավակը պետք է լինի ամենամաքուր աղջիկն ու տղան»:

Լրագրողի դիտարկմանը, թե վերոնշյալները հայտնի՞ սպորտսմեններ են, նրանց մասին ֆիլմեր կա՞ն, Ալավերդյանն ասել է. «Ո՜չ, նրանց ո՞վ է բանի տեղ դնում․․․ որովհետև նրանք տղա են, աղջիկ են․․․ երկու անգամ ունեցել ենք 2 չեմպիոն Եվրոպայից, ոչ մեկը չի ընդունել, ոչ էլ նրանց բարևել են։ Էսօր Դուք խոսում եք մի անձի մասին․․․ բերանս բացել եք տալիս․․․ Մելինե Դալուզյանը մահ-ա-ցած է։ Նա Սիմոն չէ, նա Գոռ չէ, նա Անդրանիկ չէ․․․նա Հռիփսիմե չէ․․․Նազիկ․․․ ախր, տականքների հետևից եք գնում, գնացեք արեք։ Ի՜նչ եք ուզում մեզնից»։

Անդրադառնալով վարչապետի՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ արած դիտարկմանը, Ալավերդյանը նշել է, «Ձեր վարչապետը, նա իմը չէ, ասում է՝ ես նրա թիկունքին կանգնած եմ։ Ես իրա թիկունքին կանգնած չեմ․․․ես չեմ ապրելու Հայաստանում դրա խաթեր։ Ես ամաչո՜ւմ եմ ․․․ ես հայ տղամարդ լինելով, ամաչում եմ Հայաստանում ապրել․․․ որովհետև նա․․․․ նա 12 տարեկանից փողոցներում․․․մենք ասել ենք՝ աղջիկ ջան, մի՛ արա, ասել է՝ աղջիկը դու ես»:

«Ինչի ՞ ա ինքը էսօր ասում՝ պատին կծեփեմ․․․ հլը փորձի, թող մի հատ փորձի ինձ պատին կպցնի։ Նա դեռ չգիտի՝ Ալավերդյան Փաշիկն ով է։ Խաբար չի։ Նրա ռիսկը ո՞րն է, նրան խելք ո՞վ է տվել էդքան։ Ես ստախոս մարդուն ոտնատակ կանեմ, կճմլեմ։ Ես Հայաստանի համար 110 մեդալ եմ բերել, որից 70-ը ոսկի։ Ես 70 անգամ ոտքի եմ կանգնեցրել «իմ թուրքերին», իմ սիրելի թշնամիներին․․․ Իսկ Դուք՝ Մելինե․․․»,-եզրափակել է Փաշիկ Ալավերդյանը:

դիտվել է 22622 անգամ
Լրահոս
Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am