Զգուշացրել են, որ ներքին կարգով բոլորը դիմում գրեն և ազատվեն աշխատանքից

 Հրապարակը գրում է.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը ոստիկանության կենտրոնական ապարատի ինքնուրույն կառուցվածքային միավոր է: Վարչությունն իր ենթակայության տակ գտնվող ենթակառույցների ուժերով` պայմանագրային հիմունքներով, կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պետական պահպանության ենթակա, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող օբյեկտների պահպանությունը։ Գույքի և անձի անվտանգության հետ կապված այլ կարգի վճարովի ծառայությունների մատուցում, այդ թվում` նյութական արժեքների (բեռների) ուղեկցումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Պետական պահպանությունն ապահովում է քաղաքացիների և կազմակերպությունների սեփականության պաշտպանությունը ոստիկանության պահակազորերի միջոցով և պահպանության տեխնիկական միջոցներով, արձագանքում է ահազանգերին՝ ազդանշանային սարքավորման տեղակայման վայր բռնող խմբերին ուղղորդելու ճանապարհով, ինչպես նաև ապահովում է սեփականության պահպանությունը դրա փոխադրման ժամանակ:

Հրապարակը ահազանգ ստացավ Պետական պահպանության գլխավոր վարչությունից․

-Մեզ զգուշացրել են, որ ներքին կարգով բոլորս դիմում գրենք և ազատվենք աշխատանքից։ Ասում են, որ ՊՊԳՎ –ը լուծարվում է։ Ինչի՞ համար, չենք հասկանում։ Աշխատակիցների մեծ մասը բյուջեից չի սնվում, արտաբյուջետային են, նրանց վճարում են մասնավոր ընկերությունները, այդքան մեծ թվով աշխատակիցների մի ստորագրությամբ կարելի՞ է դրսում թողնել։ Ստորաբաժանումներ ունենք Հայաստանի համարյա բոլոր մարզերում։ Վարչության ենթակայության տակ գործում են կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գունդը, անձի անվտանգության և գույքի պահպանության բաժինը, տարածքային պահպանության բաժին-բաժանմունքները, հատուկ մասնագիտացված պահպանության վարչությունը, ավտոտնտեսությունը և 3 ինքնուրույն ռազմականացված ջոկատներ: Մասնագիտացված աշխատողներ ենք։

Երբ հետաքրքրվեցինք աշխատողների թվի մասին, տեղեկացրին, որ խոսքը մոտ 3000 աշխատակցի մասին է, ստույգ դժվար է ասել։ Ամենազավեշտալին այն էր, որ աշխատողներից որևէ մեկը չէր ուզում, որ հաղորդում տվողն ինքը լիներ, շոշափվեր իր անունը՝ հնարավոր բարդությունների մեջ չընկնելու համար։ Այդքանով կարելի է պատկերացնել ժողովրդավարական ինչ երկրում ենք ապրում։ Մի հետաքրքիր փաստ ևս։ Աշխատողները վստահ չեն լուծարման մասով։ Նրանք ասում են, որ դա շղարշ է, որպեսզի տեղավորեն աշխատանքի այն մարդկանց, մասնավոր ընկերություններին, որոնց ուզում են։

ՀԳ Հենց նոր տեղեկացրին գրավոր, որպեսզի ավելացնեմ։

Տիկին Հասմիկ ՊՊԳՎ֊ն լուծարում են որովհետև «հեղափոխությունից» հետո իշխանությունները ստեղծել են 3֊4 անձնական օգտագործման պահնորդական ֆիրմաներ(պպգվ֊ներ այսպես ասած)..

Պատրիոտ սեքյուրիթի։ Լիցենզիա է ստացել իշխանափոխությունից մեկ ամիս անց։ Իրակականցնում է Սիթիների և Աննային այլ հպատակ կառույցների անվտանգությունը

Ձեռք է բերել նաև Ինկասացիայի իրավունք։ Վիթխարի ատկատի դաշտ ա պահնորդականը՝ նաև Սերժի վախտ

Պերսոնալ սեքյուրիթի՝ թեև ստեղծվել է 2014 կամ 15֊ին, սակայն ողջ կյանքում չունենալով միլիոն դրամի շրջանառություն՝ Աննայի ֆոնդին ամիսներ առաջ «պլատիտ» ա եղել 30 միլիոն դրամ..

Ստեղ փողերի լվացման մոմենտ է

Զիգզագի պահնորդությունը ստանձնել է ևս մի նորահայտ ՍՊԸ, ուղղակի անունը չեմ հիշում

Դռանը կպցրած է լինում, ես կամ մեկը թող անցնելիս նայի

Հիմա պետական վիթխարի՝ մոտ 3,5֊4,5 միլիարդը «կսղցնեն մասնավոր»՝ այսինքն իրենց...

Հասմիկ Բաբաջանյան

դիտվել է 3672 անգամ
Լրահոս
Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am