Գնդակը Փաշինյանի դաշտում է. կեղծիքին պետք է պատասխան տրվի

Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Սենատը չի ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: «Ես հավատում եմ, որ Սենատը խելամիտ կգործի և չի կրկնի Ներկայացուցիչների պալատի սխալը»,- ասել է Էրդողանը: Էրդողանը հերթական անգամ կրկնել է իր այն գաղափարը, որ հարցը պետք է քննվի պատմաբանների կողմից: «Եթե ամերիկյան կողմն իսկապես ցանկանում է ազնիվ գործել, ապա պետք է զերծ մնա քաղաքական դիրքորոշումից այնպիսի հարցում, որը պետք է որոշեն պատմաբանները»,- ասել է նա:

Էրդողանը նախազգուշացրել է, որ միայն մի կողմին լսելը և այս հարցին վճիռ տալն ու սխալ որոշում կայացնելը կհանգեցնի անդառնալի հետևանքների ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: «ԱՄՆ սենատը չպետք է տրվի սև քարոզչությանը, որը վարում են հայ ահաբեկչական կազմակերպությունները, որոնք 1970-80-ական թթ. սպանել են մեր բազմաթիվ քաղաքացիների, նրանից շատերը՝ դիվանագետներ և նրանց ընտանիքների անդամներ»,- ասել է Էրդողանը:

«Մենք չենք ներքաշվի այն խաղի մեջ, որի հեղինակներն ուզում են քայքայել թուրք-ամերիկյան կապերը», - ընդգծեց Ռեջեփ Էրդողանը` կրկնելով Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը․ - «Պատմական որոշ իրադարձություններ և մեղադրանքներ օգտագործվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները փշրելու համար: Ներկայացուցիչների տանն ընդունված փաստաթղթերը հենց այդ նպատակին էին ծառայում և խորը վիրավորանք հասցրին թուրք ժողովրդին: Հարյուր տարի առաջ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները պետք է որոշում կայացնեն: Մենք թաքցնելու ոչինչ չունենք և հայկական կողմին առաջարկել ենք փոխադարձաբար բացել արխիվներն ու պատմական հանձնաժողով ստեղծել: Հուսով եմ՝ Սենատը դուրս կբերի Ամերիկան այս սխալ ճանապարհից»:

Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանությանն ու այն ճանաչող կոնգրեսական բանաձևին որևէ կերպ չանդրադարձավ: Ժամեր անց, սակայն, պարզ դարձավ, որ նրան աջակցող սենատորներից մեկը` Լինդսի Գրահամը, արգելափակել է նույնաբովանդակ փաստաթղթի ընդունումը օրենսդիր մարմնի վերին պալատում` Սենատում:

Փաստաթուղթը շրջանառության մեջ էր դրել Նյու Ջերսիից ընտրված Ռոբերտ Մենենդեսը` կոչ անելով անմիջապես անցնել քվեարկության` առանց հավելյալ քննարկումների: «Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պետք է ազնվորեն արտացոլի մարդկության դեմ հանցագործությունների ու ցեղասպանությունների փաստերը», - հայտարարել էր հայամետ սենատորը: Հարավային Կարոլինայից ընտրված Լինդսի Գրահամը տեղում առարկել էր` պնդելով, թե սենատորները չպետք է գունազարդեն պատմությունը կամ փորձեն այն վերստին գրել:

Դրանից ժամեր առաջ Գրահամը հանրապետական մի շարք այլ սենատորների հետ մասնակցել էր նախագահներ Թրամփի և Էրդողանի միջև Սպիտակ տանը կայացած հանդիպմանը: «Հուսով եմ, որ Թուրքիան ու Հայաստանը կարող են միասին հաղթահարել այս խնդիրը», - հայտարարել էր նա:

Ամերիկայի հայկական կազմակերպությունները, մինչդեռ, բոլորովին այլ կերպ են մեկնաբանում Գրահամի այդ որոշումը: «Ակնհայտ է, որ Ներկայացուցիչների տանը գրեթե միաձայն ընդունված բանաձևից հետո Սենատը ևս հավանություն կտար` ձայների գերակշիռ մեծամասնությամբ», - նշել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, հավելելով` եթե Լինդսի Գրահամին դուր չէր գալիս այս բանաձևը, նա կարող էր դեմ քվեարկել, ոչ թե արգելափակել` զրկելով գործընկերներին իրենց կարծիքն արտահայտելու հնարավորությունից:

Ի դեպ, ԱՄՆ-ում բնակվող հայերը` հարյուրավոր քրդերի և հույների հետ, երեկ բողոքի ցույց էին կազմակերպել Սպիտակ տան մերձակայքում` «Էրդողանն ահաբեկիչ է, մարդասպան, ո՛չ ցեղասպանությանը» կարգախոսներով:

Ի տարբերություն ցուցարարների՝ Սպիտակ տան ղեկավարը ջերմ ընդունելության էր արժանացրել Էրդողանին: «Մենք շատ հիասքանչ ու արդյունավետ հանդիպում ունեցանք», - դռնփակ բանակցություններից հետո հայտարարել էր Թրամփը, հավելելով` ինքը նախագահ Էրդողանի մեծ երկրպագուներից է, և իրենք ընկերներ են ծանոթության առաջին օրից: Համատեղ ասուլիսում ԱՄՆ նախագահը պնդել էր, թե իրենք կարող են հաղթահարել երկկողմ հարաբերություններում առկա բազմաթիվ տարաձայնությունները, սակայն չէր մանրամասնել` երբ և ինչպես:

Այսպես, Սենատի իրավական կոմիտեի ներկայացուցիչ Լինդսի Գրահամը Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո արգելափակել է Կոնգրեսի վերին պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը:
Նշենք, որ ըստ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կանոնակարգի՝ յուրաքանչյուր սենատոր կարող է խնդրել օրինագծի կամ բանաձևի քննարկման համաձայնություն, ինչպես նաև կարող է արգելափակել օրենսդրական նախաձեռնությունը:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին, ստեղծված, իրավիճակում քայլեր է հուշել: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1. Հանդես գալ հայտարարությամբ և պատասխանել Էրդողանի սուտ հայտարարությանը` արխիվները բացելու մասով: Մեր արխիվները միշտ բաց են եղել: 2. Շտապ հեռախոսազրույց ունենալ Սենատոր Լինդսի Գրահամի հետ, ով վետո է կիրառել բանաձևի նկատմամբ` հասկանալու տրամադրվածությունը: 3. Հեռախոսազրույցի ընթացքում փորձել առաջինը չբացել վետոյի թեման: Սա ԱՄՆ ներքին գործն է: (Եթե սենատորը խոսի թեմայի մասին, ապա Փաշինյանը պետք է խնդրի վետո կիրառելու փոխարեն պարզապես դեմ քվեարկել բանաձևին, բայց բլոկ չանել): 4. Խոսել բացառապես Էրդողանի սուտ հայտարարության մասին, ներկայացնել իրողությունը: Սենատորը հեռախոսազանգի տողատակը վստահաբար կհասկանա: Եթե հեռախոսազրույցը ուշանում է, կամ չի կայանում, վարչապետի անունից Սենատորի հետ կարող է հանդիպել Լիլիթ Մակունցը ով այս պահին Վաշինգտոնում է: Խոսել վերը նշված նրբությունները հաշվի առնելով: Սա Հայաստանի իշխանությունների համար ստեղծված լեգիտիմ առիթ է թեմայի մեջ ներքաշվելու համար»:

Ի դեպ, նշենք, որ թուրք-ամերիկյան բարդ հարաբերությունները Ռուսաստանից Թուրքիային С-400 մատակարարման հետ կապված, դեռ պահպանվում է: Վաշինգտոնում Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումը մեծ մարտահրավեր է առաջացնում երկու երկրների հարաբերությունների համար:
Միևնույն ժամանակ, Թրամփն ու Էրդողանը մտադրություն են հայտնել քննարկել և լուծել այս պայմանագրին վերաբերող հարցերը: Թրամփի խոսքով՝ նման գործարքները նշանակում են «շատ լուրջ բարդություններ»: «Մենք դա քննարկում ենք պարբերաբար, քննարկում ենք այսօր և կքննարկենք հետագայում», - ասել է Թրամփը:

Միևնույն ժամանակ՝ Թրամփը հույս է հայտնել, որ այս իրավիճակը հնարավոր է լուծել: ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ ինքն ու Էրդողանը երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներին և ազգային անվտանգության խորհրդականներին խնդրել են անհապաղ սկսել «С-400- ի խնդիրը» լուծելու ուղղությամբ աշխատանքներ:
Էրդողանն էլ իր հերթին հայտնել է, որ ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է ռուսական C-400- ների և ամերիկյան վերջին՝ F-35 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ հարցեր:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2485 անգամ
Լրահոս
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am