Նիկոլ Փաշինյանին բացատրեք, որ Ազգային ժողովը քուչա չէ

«Եթե կան մարդիկ, այդ թվում` քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, եւ որոնք մտածում են՝ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով պատգամավորի սպառնալ, ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին։

Թող նրանք անգամ ոչ մի բան էլ մտածած չլինեն, մենք նրանց «կփռենք ասֆալտին» եւ կծեփենք պատերին բառիս բուն իմաստով։ Թող ոչ ոք անգամ չմտածի ծպտուն հանել, լինի նախկին իշխանությունից կամ ներկա, հատկապես եթե հաջողացրել է թալանել հանրապետության երկրորդ քաղաքի ունեցվածքի կեսը։ Թող ականջներին օղ անեն։ Իսկ եթե անտեսեն նախազգուշացումս, ապա դա դուք կտեսնեք ռեալ իրավիճակում»:

Այս տեքստը Ազգային ժողովի բարձր ամբիոնից արտասանեց վարչապետ Նիկոլ Փաքշինյանը` ի լուր ամբողջ աշխարհի: Ի վերջո պետք է հասկանալ, թե ինչքան կարող է շարունակվել շիզոֆրենիայի բեմականացումը պետության թիվ մեկ քաղաքական ամբիոնից: Վերջապոս գոյություն ունի խոսքի նշաձող, քաղաքական հռետորաբանության տարրական կուլտուրա, որից ներքև իջնելը պետության առաջնորդի համար ուղղակի անթույլատրելի է:
Նախ արձանագրենք, որ թալանը քրեական հանցագործություն է: Փաստորեն երկրի թիվ մեկ պաշտոնյան Ազգային ժողովում հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին` ասելով, թե իրենք ճանաչում են մեկին, ով հաջողացրել է թալանել հանրապետության երկրորդ քաղաքի ունեցվածքի կեսը: Բոլորը հասկանում են, թե ում նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը: Խոսքը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին էր: Իրավապահները այսքանից հետո պարտավոր են գործ հարուցել և Նիկոլ Փաշինյանից պահանջել, որ նա ներկայացնի թալանի մասին վկայող փաստեր, և օրենքով նախատեսված պատիժ սահմանել թալանչու նկատմամբ:

Եթե նման փաստեր չկան, կնշանակի վարչապետն ուղղակի զրպարտում է պատգամավորին. այդ դեպքում պետք է պարտավորեցնել, որ նա ներողություն խնդրի պատգամավորից: Բայց ստացվում է, որ նույն Նիկոլ Փաշինյանը այժմ հանդուրժում է, որ երկրորդ քաղաքի կեսը թալանկած մարդը պատգամավորական մանդատ ունենա` պայմանով, եթե նա հանգիստ նստի տեղն ու ծպտուն չհանի: Բայց, եթե համարձակվել է որպես պատգամավոր կարծիք ասել, պետք է ծեփվի պատերին բառիս բուն իմաստով։

Գործադիր իշխանության ղեկավարները և հատկապես վարչապետները միշտ պահել են հրապարակային հավասարակշռված խոսքի էթիկան, եթե անգամ նրանց ընդդիմադիր պատգամավորները, նույն ինքը` նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, սադրել է տարբեր ձևերով: Այսինքն` միշտ եղել է գիտակցում, որ Ազգային ժողովի ամբիոնը փողոց կամ, Փաշինյանի բառապաշարով ասած, քուչա չէ, որտեղ քննարկեն ինչ-որ մեկին պառկեցնելու հարցը, եթե անգամ ասվածի բովանդակությունը վերջին ճշմարտության կամ աստվածային բարոյականության մասին է:
Միջազգային տարբեր հետազոտություններով արդեն փաստվել է, որ ատելության խոսքի մակարդակով Հայաստանն աշխարհում առաջին տեղն է գրավում` վերջին տարվա կտրվածքով: Եթե երկրի վարչապետն իրեն թույլ է տալիս այս ոճով խոսել երկրի պառլամենտում, էլ ինչ կարելի է պահանջել կամ սպասել միջինից ցածր ինտելեկտով ՀՀ շարքային քաղաքացուց, որը իրեն հանճարեղ է զգում ֆեյսբուքում հայհոյանք գրելուց: Ինչ կարելի է պահանջել նախարարի հրաժարականը պահանջող ուսանողներից, որոնք դդումներ են շարել նախարարության մուտքի աստիճաններին:
Սա նույն շղթայի շարունակությունն է` ինչ ոճով ու տոնով վարչապետը խոսում է պատգամավորի և քաղաքացու հետ, նույն ոճով ու տոնով, մի քիչ էլ ավել, ստանալու է պատասխան: Այնպես որ` սպասենք ավելիին:


 Հայկ  Դավթյան 

դիտվել է 6354 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am