Նիկոլ Փաշինյանը հույսը չի կորցնում

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին նախագիծը: Այս օրինագծի հիմանկան թիրախը մինչև 2018 թվականի ապրիլը, այսինքն` նոր Սահմանադրության լիարժեք ուժի մեջ մտնելը ՍԴ անդամ նշանակված և դրանից հետո ՍԴ դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորների մասին է: 

Մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրանց առաջարկվում է բարձր կենսաթոշակ` մինչև այս պահին Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը, այսիքն` 70 տարեկանը լրանալը` հրաժարականի պահին ստացած պաշտոնական աշխատավարձի ու հավելավճարի չափով: Բացի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանից, ով դատավոր է ընտրվել 2018-ի ապրլից հետո, մնացած բոլոր ՍԴ դատավորները, ինչպես նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կարող են օգտվել այս առաջարկից:
Արդարադատության նախարարությունը առաջարկության հիմնավորման մեջ ներկայացրել է նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մի դրվագը, որտեղ նշվում է. «…քննադատությունը չի կարող տարածվել այն դեպքերի վրա, երբ պաշտոնից հրաժարումը հիմնված է ՍԴ դատավորների կամավոր որոշման վրա։ Որպես սկզբունք, եթե վաղ կենսաթոշակի անցնելը մնում է որպես բացառապես կամավոր, այսինքն՝ բացառում է անհարկի (քաղաքական և անձնական) ճնշումը դատավորների նկատմամբ, կամ երբ այն նախատեսված չէ քննության փուլում գտնվող գործերի ելքի վրա ազդեցություն ունենալու համար, ապա չկա որևէ չափանիշ, որի հիման վրա Վենետիկի հանձնաժողովը դեմ կլինի նման սխեմային»:
Իսկ բուն նպատակը նաԽարարությունը չի թաքցնում` նոր ՍԴ ձևավորելն է, որը համահունչ կլինի թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված քաղաքական իշխանության պատկերացումներին և ցանկություններին: Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի ինը դատավորներին պետք է ընտրի Ազգային Ժողովը՝ երեքին Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Սակայն Սահմանադրության ընդունման պահին Սահմանադրական դատարանն արդեն հիմնականում կազմավորված էր: «Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական փոփոխություններ տեղի են ունենում մոտավորապես տասը տարին մեկ, իսկ 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությամբ պայմանավորված՝ առաջիկայում հնարավոր են նոր սահմանադրական բարեփոխումներ, ամենայն հավանականությամբ սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելը կյանքի չի կոչվի: Ասվածը հաշվի առնելով Նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակի անցնելու նոր ժամանակավոր մոդել»,- նշված է հիմնավորման մեջ:

Սա թերևս նշանակում է, որ եթե օրենքի այս տարբերակն աշխատի, և ՍԴ նախագահն ու անցանկալի դատավորները հրաժարական տան, ապա Սահմանադրությունը չի էլ փոխվի: Իսկ եթե ոչ` Փաշինյանը կգնա Սահմանադրական փոփոխությունների, որպեսզի ազատվի ՍԴ ներկա կազմից: Ամեն դեպքում օրենքի ընդունման փաստից պետք է ենթադրել, որ Փաշինյանը դեռ հույսը չի կորցնում, որ կարելի է թոշակի ուղարկել ՍԴ անցանկալի դատավորներին:Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը` հետաքրքիր է, թե ինչպես է տարբերակվելու ճնշումը, ի վերջո դատավորները հրժարականի դիրմումներում հազիվ թե այդ մասին հայտնեն: ՍԴ շուրջ վերջին շրջանի զարգացումները ցույց են տվել, որ ճնշումներ կան և դրանք ակնհայտ են:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 2424 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am