«Վտանգավոր կետ»․ Լավրովը երկու անգամ կրկնեց Փաշինյանի ասածը․ Ռուբեն Հակոբյան(տեսանյութ)

Նախ` ուզում եմ շնորհավորել Վազգեն Մանուկյանին՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տալու կապակցությամբ: Վազգեն Մանուկյանը մի քանի ամիս է՝ մտածում էր հրաժարականի մասին, սակայն լինելով պետականամետ մարդ, նա կարծում էր՝ Հանրային խորհուրդը կարծիքների հավաքման վայր է»,- Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը:

Նրա դիտարկմամբ՝ Վազգեն Մանուկյանին թիրախավորելով՝ թիրախավորել էին Հանրային խորհուրդը, և Վազգեն Մանուկյանն իր հրաժարականը ներկայացրեց, որպեսզի խորհուրդը չտուժի: Նա հիշել է նաև Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունը, ըստ որի, ինքը չէր պատկերացնի, որ ինչ-որ դասալիքներ մի օր կպահանջեն իր հրաժարականը:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ իշխանությունը վտանգ էր տեսնում Վազգեն Մանուկյանից՝ կարծելով, որ վերջինիս շուրջը հնարավոր է համախմբում լինի ու ընդդիմադիր բևեռ ձևավորվի, Հակոբյանը պատասխանել է. «Էս իշխանությունը վտանգ է տեսնում Գևորգ Պետրոսյանից, Վարդան Ղուկասյանից, Անի Զախարյանից, որը շատ բնական է, քանի որ իշխանությունը չգիտի՝ ինչ պետք է անի»:


Անդրադառնալով վերջին օրերին ԱԺ-ում տիրող լարված մթնոլորտին, «Իմ քայլ»-ական ու «ԲՀԿ»-ական պատգամավորների փոխադարձ մեղադրանքներին, քաղաքական մեկնաբանն ասել է. «Ադրբեջանում հավաքվում են թրքալեզու պետության ներկայացուցիչները, Ալիևը հայտարարում է Երևանում սուրճ խմելու մասին, այսինքն՝ ունենալով այսպիսի լուրջ հարցեր, քաղաքական մեծամասնությունն անհաղորդ է՝ ինչ է կատարվում պետության հետ»: Ռուբեն Հակոբյանը նշել է, որ սրա արդյունքն այն է, որ իշխանությունը չունի օրակարգ կամ ծրագրեր:

Խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից ու հայտարարություններից՝ Ռուբեն Հակոբյանն ընդգծել է, որ Լավրովի հայտարարություններում շատ լուրջ մեսիջներ կային. «Հինգ րոպեում Լավրովը ցիտեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, մասնավորապես այն, որ Արցախի խնդիրն այնպես պետք է լուծվի, որ ընդունելի լինի երեք ժողովուրդների համար: Որովհետև այս հայտարարությունում լուրջ մանևր կար, որովհետև Նիկոլ Փաշինյանը մի անգամ այսպիսի բան էր ասել, իսկ Արցախում հայտարարել՝ Արցախը Հայաստան է և վերջ»:

Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ Լավրովն իրականում մեծ պաշարով ու ուրիշ նպատակով էր եկել Հայաստան:

դիտվել է 1964 անգամ
Լրահոս
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am