Արցախի կարգավիճակը ռուսներն, ամերիկացիներն ու ֆրանսիացներն են որոշելու. Նոր գաղտնազերծում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Փարիզում երկու ելույթների ընթացքում անդրադարձել է արցախյան թեմային: Խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում նա մասնակցել է վարպետաց դաս ձևաչափով թեմատիկ քննարկմանը, որտեղ իր ելույթում մեր երկրի համար անվտանգության ամենակարևոր մարտահրավերը Լեռնային Ղարաբաղի հարցն է համարել։

Պարզվում է, որ Հայաստանի վարչապետ դառնալով, նա անակնալի է եկել, երբ պարզել է, որ միջազգային հանրության շրջանում ԼՂ հարցի վերաբերյալ մի շարք թյուրըմբռնումներ կան։ Ապա` նա պատմել է հակամարտության ծագման մասին, ներկայացրել 1980-ականների վերջին Ադրբեջանում հայերի ջարդերը: «Իմ պաշտոնավարման ամենասկզբում ես հայտարարեցի, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ԼՂ-ի և Հայաստանի ժողովուրդների համար։ Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով հայտարարեց, որ ԼՂ հարցի ցանկացած լուծման տարբերակ պետք է Ադրբեջանի ժողովրդի համար ևս ընդունելի լինի։ Եվ մեր երկրի ընդդիմությունը հարցնում է՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին։ Իմ պատասխանը շատ պարզ է. որովհետև ես վստահ եմ՝ եթե մենք այդ հարցին կայուն լուծում ենք ուզում, ապա պետք է հաշվի առնենք դրանում ներգրավված բոլոր կողմերի շահերը։ Ես այդ հայտարարությունն արեցի՝ հույսով, որ կլսենք համանման հայտարարություն Ադրբեջանի ղեկավարության` իմ գործընկեր Իլհամ Ալիևի կողմից։ Եթե համանման մի հայտարարություն լսեինք պարոն Ալիևի կողմից, դա իսկական բեկում կմտցներ բանակցային գործընթացում։ Ես ուզում եմ այս շատ կարևոր հարթակից, շատ կարևոր խորագիր կրող միջոցառման վայրից (Փարիզի խաղաղության ֆորում) կոչ անել մեր գործընկերներին` նմանօրինակ հայտարարություն անել, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ժողովուրդների համար։ Իհարկե, սա հեշտ խնդիր չէ, բայց եթե մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների ապագայի համար, ինչը նշանակում է նաև տարածաշրջանի ապագայի, ինչը նշանակում է մեր աշխարհի ապագայի համար, մենք պետք է իրական ջանքեր գործադրենք իրական փոփոխությունների հասնելու համար»,- ասել է Փաշինյանը:

Այնուհետև Փաշինյանը մի այնպիսի սխալ ձևակերպում է արել, որ որևէ պաշտոնյա այսքան ժամանակ չէր արել: Մի հարցին ի պատասխան նա նշել է. «Դուք Ձեր հարցում նշեցիք, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս. ճիշտ չէ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ստանձնած առաքելությունը հենց դա է. միջնորդել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոնման հարցում։ Եվ ինչո՞ւ է Ադրբեջանը ներգրավված այս բանակցությունների գործընթացում՝ որպես կողմ, եթե Ղարաբաղն արդեն իսկ միջազգայնորեն ճանաչված իր հատվածն է։ Դա տարօրինակ չէ՞»։

Այսինքն, ոչ թե Հայաստանն ու Արցախը, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի պետություննե՞րն են որոշելու Արցախի կարգավիճակը... Սա ի՞նչ նորություն էր:

Պարզվում է, Փաշինյանը «անձնապես խնդրել է պարոն Ալիևին բեկում մտցնել այս գործընթացում»։ Եվ ի՞նչով է պատասխանում «կիրթ» Ալիևը: Հենց իր փարիզյան ելույթում էլ Փաշինյանը շարունակում է. «Բայց դժբախտաբար նա շարունակում է հայտարարել, որ Զանգեզուրը, Սյունիքը, Սևանա լիճը կամ մայրաքաղաք Երևանը Ադրբեջանի տարածքներ են։ Որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել։ Իսկ ինչ էիք սպասում, որ ես հայտարարեմ, այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում են, որ գրավելու են ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Զանգեզուրն ու Երևանը»:

Այնուհետև ի պատիվ աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի` տրվել է ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչները: Այստեղ էլ Փաշինյանը ելույթ է ունեցել: Նա նշել է. «Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք աշխատում էինք ԼՂ հարցի իրական բովանադակությունը, այն, որ մենք մեր ներսում կրում ենք, դնել որպես արձանագրում միջազգային հանրության սեղանին: Մինչև բոլորովին վերջերս տպավորություն էր, որ այդ խոսակցության մեջ միայնակ ենք, բայց հիմա կարող եմ արձանագրել, որ մեր ասելիքը ընկալվում, հասկացվում է միջազգային հանրության կողմից, և ես սա համարում եմ հաջողություն»:

Ըստ Փաշինյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր, ի վերջո, ավելի խորությամբ են ընկալում և ընդունում հայկական կողմի դիրքորոշումները. նրանց համար կարծես մեր դիրքորոշումներն ավելի հասկանալի են, և այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են հարյուր տոկոսով: «Այսպիսի իրավիճակ չի եղել երբեք, մենք չենք ունեցել մի իրավիճակ, երբ Հայաստանի ու Արցախի պատկերացումները մինչև վերջին նյուանսը նույնական լինի, կամ առնվազն այնքան նույնական չեն եղել, որքան այսօր: Սա նշանակում է, որ մենք մոտենում ենք հաջորդ կարևոր արդյունքին, որ հայ ժողովրդի շրջանում հայկական իրականության մեջ չկա բանավեճ ղարաբաղյան հարցի վերաբերյալ և մենք շուտով կհասնենք այն վիճակին, որ հայության դիրքորոշումները Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում նույնական են»:

Ուրեմն Փաշինյանը արդյունք է ակնկալում այն դեպքում, երբ պարզ չէ, թե տարբերակ է այսօր քննարկում Ալիևի հետ:

Եթե միջազգային հանրությունը մեզ հետ է, ինչու՞ է Լավրովը 2 անգամ հրապարակային քննադատում Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» թեզը... Եթե սա արդյունք է՝ մնում է շնորհակալություն հայտնել: Մեզ այսպիսի անակնկալներ, մանավանդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից պետք չեն:

Թամար Բագրատունի

դիտվել է 3326 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք․ Աբովյան քաղաքի սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում Մահվան ելքով վրաերթ. «ՎԱԶ 21102»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել բնակչի տան հողամասում ՀՀ-ն բոլոր ոլորտներում պարտվում է, բայց պատասխանատուները շարունակում են հպարտանալ պարտություններով ՀՖՖ-ն ֆուտբոլը զարգացնելու մասին մտածելու փոխարեն սև շուկայում միլիոններ է խփում Թուրքիան հերքում է Իսրայելի արմատական ​​նախարարի դեմ մահափորձին իր մասնակցությունը Ջավախքում ձերբակալվել են քաղաքացիներ «հանցավոր աշխարհի հետ կապ ունենալու» մեղադրանքով Ֆուտբոլային հանդիպման ֆեյք տոմսեր են վաճառել «Արցախը չի լուծարվել. նպատակ ունեն Արցախի անկումը բարդել Արցախի իշխանության վրա». փաստաբան Նիկոլը շարունակում է Հայաստանը մոտեցնել վիլայեթացման․ Շարմազանով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի` աշխարհի չեմպիոն դառնալու ապագան մեզ խոստացած Փաշինյանի դատարկությունը «Ոնց Նիկոլը երկիր է կառավարում, էդպես էլ Հայաստանի հավաքականը ֆուտբոլ է խաղում»․ Միհրան Հակոբյան Ռոնալդուն գրառում է կատարել Հայաստանի դեմ խաղից հետո Ես պաշտպանության ձև էի ասել, իրենք ճիշտ կատարում էին, բայց մրցակիցն ուժեղ էր․ Մելիքյան Մինչև Երևանում ծխելը չթարգեք ու աղբամաններն էլ չվերացնեք՝ ֆուտբոլ խաղալ չի ստացվելու... Ռոբերտո Մարտինեսի հետխաղային մեկնաբանությունները Փողոցը չթույլատրված տեղով անցնող քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել Պորտուգալիայի հավաքականը ցույց տվեց՝ չի կարող լինել խաղաղություն, առանց անվտանգության․ Աշոտյան Ալի Լարիջանին բանակցություններ է վարել Հնդկաստանի վարչապետի խորհրդականի հետ Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայաստան - Պորտուգալիա․ Կանսելուն հաշիվը դարձրեց 3:0 Իսրայելը Գազայի ողջ բնակչությանը սովի է մատնել. Հորդանանի թագուհի Կրիշտիանու Ռոնալդուն խփեց 2-րդ գոլը Հայաստան - Պորտուգալիա․ Ֆելիշը բացեց հանդիպման հաշիվը Ուզում եմ հստակեցնել, որ ես ոչ մեկին չեմ հարվածել. Գատուզո
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am