Բանակցում ենք, չենք բանակցում. Փաշինյանական նորահայտ հանելուկ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ.

«Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե «Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել, այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել՝ ի՞նչ է փոխվել: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է նաև քննարկվող փաստաթղթերի մասին: Ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը», Աննա Նաղդալյանը պատասխանել է.

«Չէի ցանկացա մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի ոգևորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների: Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ»։
Իսկ ի՞նչ է ասում պաշտոնական Բաքուն...

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում այսօր առկա իրավիճակը: «Ընդհանուր առմամբ որոշակի առաջընթաց բանակցություններում կա, սակայն ամեն ինչ միայն խոսքի մակարդակում է: Մենք կցանկանայինք անցնել կոնկրետ հարցերի քննարկմանը»,-ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ կողմերը պայմանավորվել են կոնկրետ քննարկումների անցնելու հարցի շուրջ: Մամեդյարով նաև հույս է հայտնել, որ Բրատիսլավայում Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը կկարողանան քննարկել վերոնշյալ հարցերը. «Այնտեղ պարզ կլինի՝ պատրաստ է արդյո՞ք Հայաստանը կառուցողական բանակցությունների, թե՝ ոչ, քանի որ փաստաթղթերն արդեն բանակցային սեղանին են»:

Հիմա պետք է հասկանալ, պաշտոնական Երևանն է ստում, թե՞ Բաքուն: Իհարկե, ճիշտ չէր լինի անվերապահ հավատալ պաշտոնական Բաքվի տեսակետին, որովհետև նրանք բազմիցս են ապացուցել, որ ստում են:

Բայց կա այլ հանգամանք: Փաշինյանն ու արտգործնախարար Մնացականյանը ստեղծել են նպաստավոր պայմաններ, որպեսի Բաքուն ցանկացած թեմայով հայկական կողմին մեղադրի՝ մե՛կ բանակցությունները տապալելու, մե՛կ «բանակցությունների սեղանին» առակ փաստաթղթերով չառաջնորդվելու մեջ:

Այսինքն, պաշտոնական Երևանը չպետք է թույլ տա, որ Բաքուն փաստեր աղավաղի, հակառակ դեպքում, մենք մնալու ենք պաշտպանվողի կարգավիճակում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3397 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am